Մոսկվայի կառավարություն
From Wikipedia, the free encyclopedia
Մոսկվայի կառավարություն (ռուս.՝ Правительство Москвы), լրատվամիջոցներում հիշատակվում է նաև որպես Մոսկվայի քաղաքապետարան (ռուս.՝ Мэрия Москвы), Մոսկվայի իշխանական համակարգը, գլխավորող պետական իշխանության մարմին, որի մեջ մտնում են գործադիր իշխանության ճյուղային և ֆունկցիոնալ մարմինները (դեպարտամենտները, հանձնաժողովները, գլխավոր վարչությունները, վարչությունները և տեսչությունները), որոնք իրականացնում են գործադիր-կարգադրիչ գործառույթներ քաղաքի կառավարման որոշակի ճյուղերում և բնագավառներում, ինչպես նաև գործադիր իշխանության տարածքային մարմինները տեղերում կառավարման համար, դա վարչական շրջանների և թաղային վարչությունների պրեֆեկտուրաներն են։
Մոսկվայի կառավարություն | |
---|---|
Տեսակ | state government? |
Երկիր | Ռուսաստան |
Ստեղծման թվական | 1991 |
Շտաբակայան | Մոսկվա, Ռուսաստան |
Կայք | mos.ru |
Կառավարությունը գլխավորում է քաղաքապետը։ Մոսկվայի կառավարության անդամները նաև հանդիսանում են նրա տեղակալները, քաղաքապետի աշխատակազմի ղեկավարը և Մոսկվայի կառավարության նախարարները և վարչական շրջանների թաղապետերը։