Մուխանք
From Wikipedia, the free encyclopedia
Մուխանք, կան Մոխանք, Մխանք, գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգում, Գարգար գետից հարավ (1250 կմ² տարածությամբ)։ Մխանց իշխանական տոհմի տիրույթը։ 5-րդ դարի 2-րդ կեսին Մուխանքը ևս անջատվել է Մեծ Հայքից և միացվել Աղվանից մարզպանությանը։ 9-րդ դարի սկզբին Մուխանքի իշխանն էր Ստեփանոս Աբլասադը, որը Բաբեկի օգնությամբ ջախջախել և իր տիրույթներից վանել է բաղասականցիներին։ Սակայն վերջիններիս հաջողվել է սպանել Ստեփանոս Աբլասադին և տիրել նրա կալվածները։ 12 տարի անց Հարավային Արցախի իշխան Եսայի Աբու Մուսեն, որը Ստեփանոս Աբլասադի քրոջ որդին էր, բաղասականցիներից ետ է նվաճել Մուխանքը, ինչպես նաև այն գավառները, որոնք մինչ այդ պատկանում էին իր քեռուն։
Վարչական առումով Մուխանքի տարածքն այսօր հիմնականում համընկնում է Արցախի Ասկերանի շրջանի հարավարևելյան (դե ֆակտո վերահսկվող Ադրբեջանի կողմից) և Մարտունու շրջանի արևելյան հատվածին։