Մուցք
գյուղ ՀՀ Սյունիքի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Մուցք, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Մուծք | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզՍյունիքի մարզ | ||
Համայնք | Սիսիան համայնք[1] | ||
Հիմնադրված է | 1828 թ. | ||
Մակերես | 29,86 կմ² | ||
ԲԾՄ | 1870 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 324[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | մուծքեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Բնակավայրի պաշտոնական անունը Մուցք է։ Տարբեր ժամանակներում հայտնի է եղել նաև Բարձրավան, թուրքական Մազրա անունով։
1946 թվականին գյուղը վերանվանվել է Բարձրավան, իսկ 1990 թվականին ստացել Մուցք անունը։
Ծովի մակարդակից մոտ 1900 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 118 կմ, իսկ Սիսիան քաղաքից մոտ 10 կմ արևմուտք։
Մուցքը հիմնադրվել է 1828 թվականին՝ Պարսկաստանի Խոյի Ղնիս գյուղից գաղթածների կողմից։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Մուցքի մշտական բնակչությունը կազմել է 324, առկա բնակչությունը՝ 238 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված եղել հայերով[4]։ Ստորև ներկայացված է Մուցք գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].
- Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
- Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 630