From Wikipedia, the free encyclopedia
Մուկեշ Դիրուբաի Ամբանի (անգլ.՝ Mukesh Dhirubhai Ambani, ապրիլի 19, 1957, Ադեն, Եմեն), հնդիկ բիզնես մագնատ, ըստ Fortune ամսագրի՝ առաջին 500 ընկերությունների ցանկում ընդգրկված և ըստ շուկայական արժեքի՝ Հնդկաստանի ամենաարժեքավոր երկրորդ կազմակերպության՝ Reliance Industries Limited-ի (RIL) նախագահը, գործադիր տնօրենը և ամենամեծ բաժնետերը[9][10][11]։ Նրան են պատկանում ընկերության 44.7%-ը[12]։ Բնակվում է Անթիլիա շենքում, որն աշխարհի ամենաթանկարժեք շենքն է համարվում[13][14]։ Դիրուբաի Ամբանիի և Կոկիլաբեն Ամբանիի ավագ որդին է, Անիլ Ամբանիի եղբայրը։ RIL-ը զբաղվում է հիմնականում զտմամբ, նավթաքիմիական նյութերով, նավթի և գազի ոլորտներով։ Reliance Retail Ltd.-ը՝ ընկերության ենթամասնաճյուղը, Հնդկաստանի ամենամեծ մանրավաճառը[15]։
Մուկեշ Ամբանի անգլ.՝ Mukesh Ambani | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 19, 1957[1][2][3][…] (67 տարեկան) |
Ծննդավայր | Հնդկաստան |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Կրոն | հինդուիզմ |
Կրթություն | Մումբայի համալսարան[1], Սթենֆորդի համալսարան[1], Սթենֆորդի գործարարության դպրոց, Institute of Chemical Technology?[4] և Hill Grange High School? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, գործարար և գրաֆիկական դիզայներ |
Ամուսին | Նիտա Ամբանի[5] |
Ծնողներ | հայր՝ Դիրուբաի Ամբանի[1], մայր՝ Kokilaben Ambani? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Akash Ambani?, Isha Ambani?[7] և Anant Ambani?[8] |
Կայք | ril.com/about/chairman-managing-director |
Mukesh Ambani Վիքիպահեստում |
2014 թվականին Ֆորբսի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում զբաղեցրել է 36-րդ հորիզոնականը[16], իսկ 2010 թվականին ընդգրկվել է նաև Ֆորբսի «Մեծ նշանակություն ունեցող 68 անձինք» ցանկում[17]։ 2013 թվականի դրությամբ Հնդկաստանի ամենահարուստ, իսկ Ասիայի երկրորդ ամենահարուստ անձն էր[16]։ Ամբանին պահպանում է Հնդկաստանի ամենահարուստ մարդու տիտղոսն արդեն 9 տարի շարունակ[18]։ Նրան է պատկանում նաև Հնդկաստանի Պրեմիեր լիգայի ֆրենչայզ Մումբայի Ինդիանսը։ 2012 թվականին Ֆորբսը նրան անվանեց սպորտային թիմ ունեցող աշխարհի ամենահարուստ սեփականատերերից մեկը[19][20]։
Եղել է Բանկ օֆ Ամերիկայի տնօրենների խորհրդի անդամը և Միջազգային հարաբերությունների խորհրդի միջազգային խորհրդատուն։ Բանգալորի կառավարման հնդկական ինստիտուտի խորհրդի նախագահն էր, որը համարվում է Հնդկաստանի առաջատար բիզնես դպրոցներից մեկը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.