Մուշեղ Անտոնյան
հայ օդաչու / From Wikipedia, the free encyclopedia
Մուշեղ Սմբատի Անտոնյան (օգոստոսի 7, 1958(1958-08-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 11, 1991(1991-07-11)), հայ օդաչու-հրամանատար, Արցախյան ազատամարտի մասնակից։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Անտոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մուշեղ Անտոնյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 7, 1958 |
Ծննդավայր | Երևան, |
Մահացել է | հուլիսի 11, 1991 |
Քաղաքացիություն | ՀՀ |
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | օդաչու |
Աշխատանք | օդաչու-հրամանատար |
Պարգևներ և մրցանակներ | Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան |
1975–1977 թվականներին ծառայել ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Կրեմենչուգի (Ուկրաինա) քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանը (1981)։ 1981 թվականից աշխատել է «Էրեբունի» օդանավակայանում։ 1988 թվականին՝ Սպիտակի երկրաշարժի ժամանակ, մասնակցել է աղետի գոտու փրկարարական աշխատանքներին։
1989–1991 թվականներին որպես Մի-8 ուղղաթիռի անձնակազմում (հրամանատար) մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների և Արցախի ինքնապաշտպանությանը։ Ընդհանուր թռիչքաժամը Արցախ, Շահումյան և Գետաշեն կազմել է 2494 ժամ։ Զոհվել է հերթական մարտական առաջադրանքը կատարելիս։ Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Եռաբլուրում [1]: