Հայոց մարզպան From Wikipedia, the free encyclopedia
Մուշեղ Մամիկոնյան (անհայտ[1] - 593[2][3]), Բյուզանդական Հայաստանի իշխաններից, 6-րդ դարի վերջին - 7-րդ դարի սկզբին։ Հայոց մարզպան Հայաստանի երկրորդ բաժանման ժամանակ՝ 591 թվականին։ Զինակցել էր Սմբատ Բագրատունու հետ։
Մուշեղ Բ Մամիկոնյան | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Մահացել է | 593[2][3] |
Քաղաքացիություն | Սասանյան Պարսկաստան |
Մասնագիտություն | կառավարիչ |
Ծնողներ | հայր՝ Հմայակ Մամիկոնյան[4][2] |
Զբաղեցրած պաշտոններ | Հայոց մարզպան |
Երբ 589 թվականին Պարսկաստանում բռնկեց Բահրամ (Վահրամ) Չուբինի ապստամբությունը, վերջինս օգնություն խնդրեց Մուշեղ Մամիկոնյանից՝ խոստանալով հաջողության դեպքում վերականգնել Հայոց թագավորությունն ընդարձակ սահմաններում։ Մուշեղ Մամիկոնյանը մերժեց և բյուզանդական ու հայկական զորամասերի գլուխն անցած ճնշեց ապստամբությունը, Խոսրով II-ին հաստատեց Սասանյանների գահին (591)։ Այնուհետև գլխավորեց հայոց այրուձին ընդդեմ Թրակիա ներխուժած ավարների, մի քանի հաղթանակ տարավ, բայց գերվեց նրանցից և սպանվեց։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.