From Wikipedia, the free encyclopedia
Մուսկովիտ, (անգլ.՝ muscovite մոսկովյան, մոսկովիտ, մոսկվացի)[1], միներալ, կալիումական փայլար KAl2[AlSi3O10](OH)2: Մինչև 4 % Cr2О3 պարունակող պայծառ կանաչ գույնի մուսկովիտն անվանում են ֆուքսիտ, մանրաթեփուկավոր տեսակը՝ սերիցիտ։ Օգտագործում են էլեկտրա և ռադիոտեխնիկայում, նաև վառարանների ու կաթսաների համար դիտապատուհաններ պատրաստելիս։ Միներալի անվանումը կապված է այն բանի հետ, որ միջին դարերում դեպի Եվրոպա փայլարն հիմնականում արտահանվում էր Ռուսաստանից, որին հաճախ անվանում էին Մոսկովիա։ Արդյունքում փայլարն անգլերեն լեզվում ստացավ «muscovy glass», մոսկովիտային ապակի անվանումը։ Ռուսական հանքաբանության մեջ փայլարին անվանում են մուսկովիտ։ Գոյություն ունեն նաև մուսկովիտի ու նրա տարատեսակների այլ անվանումներ՝ մոսկովյան աստղ, կալիումական փայլար, սպիտակ փայլար, սերիցիտ, անտոնիտ, լեյկոֆիլիտ։ Բյուրեղները աղյուսակաձև, մոնոկլինային համակարգով։ Հիմքում թերթավորությունը կատարյալ է։ Մուսկովիտը հեշտությամբ ճեղքվում է շատ բարակ թերթիկների, որը պայմանավորված է նրա բյուրեղի կառուցվածքով։ Բյուրեղավանդակի եռաշերտ միավորներից ամեն շերտը բաղկացած է 2 թերթիկ սիլիցիումթթվածնային և ալյումաթթվածնային տետրաեդրերից, որոնք իրար են միացած իրենց միջև գտնվող օկտաեդրային կառուցվածք ունեցող միավորով, որի մեջտեղում գտնվում են 4 թթվածնի և 2 OH խմբի իոններով շրջապատված ալյումինի իոններ, իսկ եռաշերտ միավորներն իրար են միացած կալիումի իոններով։ Օկտաեդրերի 1/3-ը ամբողջությամբ հագեցած չեն ալյումինի իոններով։
Մուսկովիտ | |
---|---|
Ընդհանուր | |
Կատեգորիա | միներալների տեսակ |
Բանաձև (կրկնվող միավորը) | KAl₂(Si₃Al)O₁₀(OH)₂ |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 9.EC.15 |
Դանա դասակարգում | 71.2.2a.1 |
Շերտի գույն | սպիտակ |
Բյուրեղային համակարգ | Մոնոցիկլիկ բյուրեղային համակարգ |
Ենթակատեգորիա | dioctahedral micas? |
Ռուսաստանի հանքավայրերը տեղակայված են Կոլայի թերակղզում (ներկայումս ռուսական արդյունահանության համարյա 3/4) և Արևելյան Սիբիրում (Մամսկ, Կանսկ)։ Հանքավայրեր կան նաև Հնդկաստանում, Կանադայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում,
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.