Մուրմանսկ
From Wikipedia, the free encyclopedia
Մուրմանսկ (ռուս.՝ Мурманск, մինչև 1917 թվականը՝ Մուրմանի Ռոմանով [Романов-на-Мурмане]), քաղաք Ռուսաստանում, Մուրմանսկի մարզի կենտրոնը։ Բնակչությունը՝ 305 236 մարդ[1] (2015)։
Քաղաք | |||
---|---|---|---|
Մուրմանսկ | |||
Мурманск | |||
| |||
Մուրմանսկի նավահանգիստը | |||
Երկիր | Ռուսաստան | ||
Երկրամաս | Մուրմանսկի մարզՄուրմանսկի մարզ | ||
Քաղաքապետ | Ալեքսեյ Վելլեր | ||
Հիմնադրված է | Հոկտեմբերի 4, 1916 թ. | ||
Այլ անվանումներ | Մուրմանի Ռոմանով (մինչև 1917 թ.) | ||
Տվյալ կարգավիճակում | Հոկտեմբերի 4, 1916 թվականից | ||
Մակերես | 154,4 կմ² | ||
ԲԾՄ | 50 մ | ||
Կլիմայի տեսակ | Բարեխառն, ենթարկտիկական | ||
Բնակչություն | 299 148 մարդ (2014) | ||
Խտություն | 1937,49 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | ռուսներ, բելառուսներ, ուկրաինացիներ | ||
Տեղաբնականուն | Մուրմանսկեցի | ||
Ժամային գոտի | UTC+3, ամառը UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | 8152 | ||
Փոստային ինդեքս | 183038 | ||
Փոստային դասիչ | 394000-394095 | ||
Ավտոմոբիլային կոդ | 36, 136 | ||
47401 | |||
Պաշտոնական կայք | citymurmansk.ru | ||
| |||
Մուրմանսկը Հյուսիսային բևեռային շրջանից ներս գտնվող ամենամեծ քաղաքն է։ Մուրմանսկը գտնվում է Բարենցի ծովի Կոլայի ծոցի ժայռոտ արևելյան ափերի մոտ։ Համարվում է Ռուսաստանի խոշորագույն նավահանգիստներից մեկը։ Հիմնադրվել է 1916 թվականին։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին գերմանական զորքերից պաշտպանելու համար Մուրմանսկ քաղաքին 1985 թվականի մայիսի 6-ին շնորհվել է Քաղաք-հերոսի կոչում[2]։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով, Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշանով, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով և «Ոսկե Աստղ» մեդալով։
Զարգացած է ձկնարդյունաբերությունը, նավանորոգումը, շինանյութերի արդյունաբերությունը։ Խոշոր ձեռնարկություններից են «Սուդովերֆ» միավորումը, Մուրմանսկի ձկան, տնաշինական և անտառատարային կոմբինատները։ Կա ձկնորսական գործիքների և կահույքի արտադրություն, սննդի արդյունաբերություն։ Ունի 2 համալսարան, 3 թատրոն, հայրենագիտական և ռազմածովային թանգարաններ։