From Wikipedia, the free encyclopedia
Մստիսլավ Վսելովոդովիչ Կելդիշ (ռուս.՝ Мстислав Всеволодович Келдыш, հունվարի 28 (փետրվարի 10), 1911[1][2], Ռիգա, Ռուսական կայսրություն[3] - հունիսի 24, 1978[4][5], Մոսկվա, ԽՍՀՄ[6]), խորհրդային մաթեմատիկոս, մեխանիկ, 1960-1961 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ փոխնախագահ, 1961-1975 թվականներին՝ նախագահ, սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս (1956, 1961, 1971)։
Աարտել է Մոսկվայի համալսարանը (1931)։
Աշխատել է Կենտրոնական աէրոհիդրոդինամիկայի ինստիտուտում, Մոսկվայի համալսարանում, ԽՍՀՄ ԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտում, 1953 թվականիից եղել է ԽՍՀՄ ԳԱ կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն։ Կելդիշի մեծարժեք հետազոտություններ ունի մաթեմատիկայի, կիրառական մաթեմատիկայի, աէրոհիդրոդինամիկայի, տատանումների տեսության բնագավառներում։ Ավիացիոն կոնստրուկցիաների տատանման կամ ինքնատատանման վերաբերյալ աշխատանքներում Կելդիշը մշակել է ինքնաթիռի ֆլատերի տեսությունը, ստեղծել այդ երևույթի թվային հաշվարկի և աէրոդինամիկ խողովակումնրա մոդելավորման մեթոդներ։
Առաջինն է հետազոտել շրջահոսուն մարմինների աերոդինամիկ բնութագրի վրա միջավայրի սեղմելիության ազդեցությունը, ընդհանրացրել վերամբարձ ուժի վերաբերյալ Ժուկովսկու թեորեմը։ Կելդիշին են պատկանում հեղուկի մակերեույթի տակով մարմնի շարժման հիդրոդինամիկայի և ալիքային դիմադրության, տատանվող թևի և պտուտակի տեսությունների վերաբերյալ հիմնավոր արդյունքները։ Կելդիշի մաթեմատիկական հիմնական աշխատանքները վերաբերում են իրական և կոմպլեքս փոփոխական ֆունկցիաների տեսություններին, մասնակիածանցյալներով դիֆերենցիալ հավասարումներին, ֆունկցիոնալ անալիզին։ Առաջադրել և լուծել է Լապլասի հավասարման համար Դիրիխլեի խնդրի լուծման կայունության հիմնական հարցերը։ Լուծել է փակ տիրույթում ֆունկցիաները բազմանդամներով հավասարաչափ մոտարկելու խնդիրը։ Առաջինն է ապացուցել սեփական և կցված ֆունկցիաների համակարգի լրիվությունը մասնակի ածանցյալներով անինքնահամալուծ օպերատորների համար։ Կելդիշը եղել է ՀԽՍՀ ԳԱ պատվավոր անդամ, ինչպես նաև արտասահմանյան մի շարք ակադեմիաների անդամ։
Կելդիշիի կարդացած դասախոսությունները Երևանի համալսարանում, ինչպես նաև նրա հետագա սերտ կոնտակտները հայ մաթեմատիկոսների հետ, վճռական նշանակություն ունեցան կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների տեսության հայկական դպրոցի կազմավորման և զարգացման գործում։ ԽՍՀՄ 6-8-րդ դարեր գումարումների Գերագույն խորհուրդի պատգամավոր։ ԽՍՀՄ պետական (1942, 1946) և Լենինյան (1957) մրցանակների դափնեկիր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.