Մտածողություն
մտքերի ու զուգորդությունների նպատակաուղղված հոսք, որը կարող է հանգեցնել իրականության հանդեպ եզրակացության / From Wikipedia, the free encyclopedia
Մտածողություն, ընդգրկում է «մտքերի ու զուգորդությունների նպատակաուղղված հոսքը, որը կարող է հանգեցնել իրականության հանդեպ եզրակացության»[1]։ Թեև մտածողությունը գոյաբանական արժեք ունեցող գործառույթ է մարդկանց համար, դրա սահմանման կամ գիտակցման վերաբերյալ փոխհամաձայնություն գոյություն չունի։
Քանի որ մտածողությունը հիմնված է մարդու գործողությունների և մարդկային փոխազդեցությունների վրա, դրա ֆիզիկական և մետաֆիզիկական ծագումը, գործընթացները և ազդեցությունները հասկանալը շատ գիտաճյուղերի նպատակն է եղել, ներառյալ՝ փիլիսոփայություն, լեզվաբանություն, հոգեբանություն, նյարդաբանություն, արհեստական բանականոություն, կենսաբանություն, սոցիոլոգիա և ճանաչողական գիտություն։
Մտածողությունը թույլ է տալիս մարդկանց մեկնաբանել, ներկայացնել կամ մոդելավորել աշխարհում իրենց փորձառությունը և կանխատեսումներ անել հենց այդ աշխարհի վերաբերյալ։ Ուստի այն օգտակար է այն օրգանիզմի համար, որն ունի կարիքներ, նպատակներ և ցանկություններ, քանզի այն հնարավորություն է տալիս ծրագրեր կազմել հենց այդ նպատակներն իրականացնելու համար։