Կովկասյան մրտավարդենու պետական արգելավայր, բնության հատուկ պահպանվող տարածք[1] Հայաստանի Լոռու մարզում՝ Ֆիոլետովո, Մարգահովիտ, Լերմոնտովո և Շահումյան բնակավայրերի հարակից տարածքներում[2], որն ստեղծվել է կովկասյան մրտավարդենու մնացուկային թփերի պահպանության նպատակով։ Հիմնադրվել է 1959[3] թվականի հունվարի 29-ին ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի թիվ 20 որոշմամբ, ունի 1000 հա տարածք[4]։
Տեսակ | արգելոց |
---|---|
Երկիր | Հայաստան |
Վարչատարածք | Լոռու մարզ |
Հիմնվել է | 1959 |
Մակերես | 1 կմ² |
ԲԾՄ | 1900 մետր և 2200 մետր |
Արգելավայրը տեղակայված է Փամբակի լեռնաշղթայի և Ծաղկունյաց լեռնաշղթաների հյուսիսային լանջերին՝ Աղստև գետի աջափնյակում Մարգահովիտ գյուղից հարավ։ Մրտավարդենին կարելի է տեսնել վերջինից դեպի Փամբակի լեռնաշղթայի Ամպասար (3053 մ) ընկած տարածքում, համանուն լեռնանցքն ու Մեղրաձոր գյուղը տանող գրունտային ճանապարհի հարևանությամբ։ Մրտավարդենին Հայաստանի ֆլորայի հազվագյուտ և գեղեցկագույն տեսակներից է։ Նրա մշտադալար, 20-25 սմ բարձրության թփերն ունեն գեղազարդ տեսք՝ կոշտ կաշեկերպ փայլուն տերևների և ողկույզանման ծաղկաբույլերում փունջ-փունջ աճած, սպիտակ կամ կրեմագույն ծաղիկների շնորհիվ։ Մրտավարդենու տարածքի կրճատման հիմնական պատճառն էկոլոգիական պայմանների, հատկապես կլիմայի փոփոխությունն է՝ մասնավորապես խոնավության նվազումը։ Այն աճում է ծովի մակարդակից 1900-2200 մ բարձրություններում[5]։
Ռելիկտային մրտավարդենու արգելավայրը գտնվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության գերատեսչական ենթակայության տակ (կառավարող կազմակերպությունը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ)[4][6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.