ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նիստ
From Wikipedia, the free encyclopedia
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նիստը կայացել է 2019 թվականի հունիսի 30-ից հուլիսի 10-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում[1][2]։ Նիստին մասնակցել են Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ 21 երկրների պատվիրակներ, ինչպես նաև դիտորդներ 1972 թվականի մշակութային և բնական ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի կողմ պետություններից։ Միջոցառմանը մասնակցել է ընդհանուր առմամբ ավելի քան 2500 մարդ՝ ներկայացնելով ավելի քան 180 երկիր։