From Wikipedia, the free encyclopedia
Յակուբ Լեյկին (լեհ.՝ Jakub Lejkin, 1906 - հոկտեմբերի 29, 1942, Վարշավա, Գեներալ-նահանգապետություն, Նացիստական Գերմանիա), հրեական ծագմամբ լեհ փաստաբան, ով համագործակցում էր Վարշավայի գետտոյի գերմանական օկուպացիոն ուժերի հետ։ 1942 թվականի մայիսից մինչև հուլիսի 19-ը հրամանատար Ժոզեֆ Շերինսկու ժամանակավոր ձերբակալությունից հետո, եղել է հրեական ոստիկանության փոխգնդապետ և գործող հրամանատար։
Յակուբ Լեյկին | |
---|---|
Ծնվել է | 1906 |
Մահացել է | հոկտեմբերի 29, 1942 |
Մահվան վայր | Վարշավա, Գեներալ-նահանգապետություն, Նացիստական Գերմանիա |
Գերեզման | Okopowa Street Jewish Cemetery |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Մասնագիտություն | փաստաբան |
Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Յակուբ Լեյկինը Վարշավայում աշխատել է որպես փաստաբան։ Վարշավայի գետտոյի կազմավորումից հետո նա միացել է հրեական ոստիկանությանը։ Հայտնի է իր առանձնահատուկ դաժանությամբ, մասնակցել է դեպի համակենտրոնացման ճամբարներ բնակչության տեղահանմանը։
Նա մահապատժի ենթարկվեց «Հրեական պայքար» կազմակերպության նախաձեռնությամբ։ 1942 թվականի հոկտեմբերի 29-ին Գենսոյ փողոցում (այժմ `Մորդխայա Անելևիչի փողոց) գնդակահարվել է Ելիաշ Ռուժանսկիի կողմից։ Յակուբ Լեյկինի սպանությունը «Հրեական պայքար» կազմակերպության կողմից իրականացված մահվան առաջին դատավճիռն էր[1]։
Յակուբ Լեկինը թաղվել է Օկոպովի փողոցի վրա գտնվող հրեական գերեզմանատան գլխավոր ծառուղում (12-րդ թաղամաս)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.