Յայա Տուրե
From Wikipedia, the free encyclopedia
Նյենյերի Յայա Տուրե (ֆր.՝ Gnégnéri Yaya Touré, մայիսի 13, 1983(1983-05-13)[2][3][4], Բուակե, Gbêkê, Vallée du Bandama District, Կոտ դ'Իվուար[5]), Կոտ դ'Իվուարցի ֆուտբոլիստ։ Հանդես է գալիս անգլիական «Մանչեսթեր Սիթի» ակումբում և Կոտ դ'Իվուարի ֆուտբոլի ազգային հավաքականում։
Յայա Տուրե ֆր.՝ Yaya Touré | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Նյենյերի Յայա Տուրե | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Կոտ դ'Իվուար[1] և Միացյալ Թագավորություն | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 13, 1983 (40 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Բուակե, Կոտ դ'Իվուար | ||||||||||||||||||||
Հասակ | 191 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 90 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Մանչեսթեր Սիթի | ||||||||||||||||||||
Համար | 42 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Տուրեն հայտնի է իր ճշգրիտ փոխանցումներ կատարելու ունակությամբ և ֆիզիկապես շատ ուժեղ լինելով։ Նա հիմնականում խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում, այդ դիրքում նա խաղաց նաև 2009 թվականի Չեմպիոնների Լիգայի եզրափակչում Բարսելոնայի կազմում։ Տուրեն կարողանում է և առաջ գնալ և արդյունավետ օգնել թիմի հարձակվողներին և արագ նահանջելով՝ միանալ պաշտպանությանն ու խլել գնդակը։ Տուրեն նվաճել է Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ կոչումը 2011, 2012 և 2013 թվականներին։ Տուրեի խաղը գրավեց ամբողջ Եվրոպայի ուշադրությունը։ Տուրեն հանդես է եկել բելգիական Բեվերեն, ուկրաինական Մետալուրգ Դոնեցկ, հունական Օլիմպիակոս և ֆրանսիական Մոնակո ակումբներում։ Տուրեն Բարսելոնայում անցկացրեց ավելի քան 70 խաղ և դարձավ Բարսելոնայի 2009 թվականի հիմնական կազմի լավագույն խաղացողներից մեկը՝ օգնելով թիմին հաղթել բոլոր 6 տիտղոսները օրացույցային մեկ տարում։
Բարսելոնայից Տուրեն տեղափոխվեց անգլիական առաջատար ակումբներից մեկը՝ Մանչեսթեր Սիթի, որտեղ նա խփել է բազմաթիվ գոլեր քաղաքայինների համար։ Ազգային հավաքականում Տուրեն անցկացրել է 83 խաղ՝ դառնալով 16 գոլի հեղինակ։