From Wikipedia, the free encyclopedia
Յանինա Պորազինսկայա (լեհ.՝ Janina Porazinska, սեպտեմբերի 29, 1882[1], Լյուբլին, Լյուբլինի գավառ, Լուբլինի նահանգ, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 3, 1971, Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), լեհ բանաստեղծուհի, գրող, խմբագիր, շվեդերեն գրականության թարգմանիչ։
Յանինա Պորազինսկայա | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 29, 1882[1] |
Ծննդավայր | Լյուբլին, Լյուբլինի գավառ, Լուբլինի նահանգ, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | նոյեմբերի 3, 1971 (89 տարեկան) |
Վախճանի վայր | Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն |
Գերեզման | Պովոնզկի գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, թարգմանչուհի և գրող |
Լեզու | լեհերեն[2] |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | Կրակովի համալսարան |
Պարգևներ | |
Janina Porazińska Վիքիպահեստում |
Յանինա Պորազինսկայան ծնվել է 1882 թվականի սեպտեմբերի 29-ին Լյուբլինում։ Ավարտել է Կրակովի Յագելոնյան համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետը։ Առաջին բանաստեղծությունները սկսել է գրել 1903 թվականին։ Համագործակցել է մանկական «Przyjaciel Dzieci», «Płomyczek» և «Płomyk» ամսագրերի հետ։ Եղել է երիտասարդական սկաուտային շարժման ղեկավարներից։ 1917 թվականին հիմնել է «Płomyczek» ամսագիրը։ 1927-1939 թվականներին աշխատել է մանկապատանեկան «Płomyczek», «Słonko» և «Poranek» ամսագրերում՝ որպես խմբագիր։
Յանինա Պորազինսկայան մահացել է 1971 թվականի նոյեմբերի 2-ին Վարշավայում։ Հուղարկավորվել է Վարշավայում գտնվող Պովոնզկիի գերեզմանատանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.