Յանտրա (հինդուիզմ) - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Յանտրա (հինդուիզմ).

Յանտրա (հինդուիզմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յանտրա (այլ կիրառումներ)
Սրի Յանտրա գծագիր
Սրի Յանտրա գծագիր

Հինդուիզմ
թեմատիկայի հոդված

Պատմություն · Պանթեոն

Ուղղություններ

Վայշնայություն · Շիվայություն
Շակտիզմ · Սմարտիզմ

Փիլիսոփայություն

Դհարմա · Արթհա · Կամա
Մոկշա · Սամսարա
Յոգա · Յանտրա · Բհակտի · Մայա
Պուջա · Մանդիր · Աբհավա · Բհավա

Սրբազան գրքեր

Վեդաներ · Ուպանիշադներ
Ռամայանա · Մահաբհարաթա
Բհագավադ Գիտա · Պուրաններ
Պատանջալի Յոգա սուտրա այլ

Պորտալ «Հինդուիզմ»

Յանտրա (यन्त्र), սանսկրիտ բառ, որն օգտագործվում է առեղծվածային դիագրամների համար, հատկապես այն դիագրամների և ամուլետների համար, որոնք ենթադրվում է որ ունեն գերբնական նշանակություն կամ կախարդական oգուտներ հնդկական կրոնների Տանտրայական սովորույթներում։ Ավանդապես այսպիսի սիմվոլները օգտագործվում են արևելյան միստիցիզմում մտքի հավասարակշռության և հոգևոր գաղափարների վրա կենտրոնանալու համար։ Յանտրա կրելու, պատկերելու և/կամ յանտրայի վրա կենտրոնալաու գործողությունները անցկացվում են զարգացնելու հոգևոր կամ աստղաբանական կամ կախարդական օգուտներ հնդկաական կրոնների սովորույթներում։ Յանտրայում օգտագործվող նմուշներն և նախշերը ներառում են եռանկյունիներ, շրջաններ, քառակուսիներ կամ բուսական աշխարհին վերաբերող, իսկ երբեմն էլ ավելի բարդ ու խճճված տարրեր, ինչպիսիք են օրինակ՝

  • լոտուսի տերևը, որը որպես կանոն չակրաներ է ներկայացնում և որի ամեն մի թերթը ներկայացնոմ է որևէ հոգեկան հակում (կամ վրիթթի)՝ կապված այդ չակրայի հետ․
  • կետը կամ բինդուն ներկայացնում է տիեզերքը բոլոր ստեղծագործությունների սկիզբը կամ անսահմանությունը, անհայտ տիեզերքը
  • վեցանկյունը (şaţkoņa), որը կառուցված է ներքին հավասարակշռությունից
  • դեպի վեր ձգված եռանկյունները, որոնք ըստ տանտրայի ներկայացնում են էներգիան, իսկ ավելի կոնկրետ աշխատանք և ծառայություն(seva)։ Այն կարող է նաև նաև ցույց տալ հոգևոր ձգտումներ, կրակի տարր, կամ շիվա։
  • Դեպի ներքև ձգված եռանկյունները, որոնք համաձայն տանտրայի օրենքների ներկայացնում են հոգևոր գիտելիքներ։ Այն կարող է նաև ներկայացնել տիեզերքի ստեղծարար ուժը, պտղաբերություն, ջրային տարրեր, կամ շակտի (ուժ)․
  • Բիջա մանթրան ( սովորաբար ներկայացված է որպես Դեվանգարի (Devanāgarī) հատկանիշներ, որոնք համապատասխանում են որևէ կոնկրետ չակրայի կամ վրիթթիի ակուստիկ արմատներին)։

Ծանոթագրություններ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Յանտրա (հինդուիզմ)
Listen to this article