From Wikipedia, the free encyclopedia
Յան Աուտրոպ (ռուս.՝ Ян Петрович Аутроп (Аутрун), ապրիլի 13, 1901, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն - անհայտ), Քաղաքացիական պատերազմի հերոս, Վարշավյան ճակատամարտի մասնակից[1]։
Յան Աուտրոպ | |
---|---|
ապրիլի 13, 1901 - անհայտ | |
Ծննդավայր | Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ՌԽՖՍՀ և ԽՍՀՄ |
Զորատեսակ | հետևազոր |
Մարտեր/ պատերազմներ | Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ և Առաջին համաշխարհային պատերազմ |
Պարգևներ |
Լատիշ բատրակների ընտանիքից է, սովորել է գյուղական ուսումնարանում։ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո, երբ Կուրլանդիայի նահանգը գրավվում է գերմանական զորքերի կողմից, Յանը ուղարկվում է 12-րդ կայսերական բանակ խրամատներ փորելու։ Փետրվարյան հեղափոխությունից հետո ծառայել է լատիշական գնդերից մեկում։ Կամավոր մտնել է Կարմիր բանակ, 1917 թվականի վերջին գտնվել է Վալկո-Ռուենյան մարտական ջոկատում և գերի ընկել գերմանացիներին։ Գերությունից փախչելուց հետո միանում է «Գրասիս» պարտիզանական ջոկատին։ 1919 թվականին 3-րդ Կազանյան հրաձգային դիվիզիայի 8-րդ լատիշական հետևակային գնդում հետախույզ և գնդացրորդ էր[2]։ Մասնակցել է հյուսիսարևմտյան դենիկինյան, լեհական, վրանգելյան ռազմաճակատների մարտերին, վիրավորվել և կոնտուզիա ստացել։ Վրանգելի զորքերի ջախջախումից հետո ավարտել է Լատդիվիզիայի հեծելազորային բրիգադին կից հեծելազորային դասընթացները։ Եղել է տարբեր հրամանատարական պաշտոններում, մասնակցել Մախնոյի և մյուս բանդաների դեմ մղվող մարտերին։ Աչքի է ընկել Խարկովի տակ գտնվող «Սուխայա Սոլոտինա» գյուղում, վաշտի անհաջող հարձակումից հետո, Աուտրոպը իր գնդացրով միայնակ մի քանի ժամ դիմացել է թշնամու ճնշմանը, մինչև օգնական ուժերի մոտենալը և հարձակման վերսկսելը։ Այդ սխրանքի համար գնդացրորդ և հետախույզ Յան Աուտրոպը պարգևատրվել է ՌՍՖՍՀ Կարմիր Դրոշի շքանշանով և արծաթյա ժամացույցով[3]։ Կարմիր բանակայինի հետագա ճակատագիրն անհայտ է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.