Յան Բոլոզ Անտոնևիչ
From Wikipedia, the free encyclopedia
Անտոնևիչ Յան Բոլոզ (կեղծանունը՝ Պերեգրիմուս) (մայիսի 3, 1858(1858-05-03), Սկոմորոխի, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա - սեպտեմբերի 29, 1922(1922-09-29), Բադ Էլստեր, Ֆոգտլանդ, Գերմանիա), լեհական արվեստաբան, գրականագետ, լեզվաբան, երաժշտագետ-քննադատ, ծագումով հայ։
Յան Բոլոզ Անտոնևիչ լեհ.՝ Jan Antoniewicz-Bołoz | |
---|---|
Ծնվել է | մայիսի 3, 1858(1858-05-03) Սկոմորոխի, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | սեպտեմբերի 29, 1922(1922-09-29) (64 տարեկան) Բադ Էլստեր, Ֆոգտլանդ, Գերմանիա |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն և Ավստրո-Հունգարիա |
Մասնագիտություն | արվեստագետ |
Հաստատություն(ներ) | Լվովի համալսարան |
Ալմա մատեր | Կրակովի համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | լեհերեն և գերմաներեն |
Jan Bołoz Antoniewicz Վիքիպահեստում |
Ծնվել է Սկոմորոխ գյուղում։ 1876–1880 թվականին սովորել է Կրակովի համալսարանում։ Եղել է Լվովի համալսարանի պրոֆեսոր, Լեհական գիտությունների ակադեմիայի (Կրակով) թղթակից-անդամ (1897), ակադեմիկոս (1914), Գեղեցիկ արվեստների ընկերության (Լվով) նախագահ, Վիեննայի կոնսերվատորիայի կենտրոնական հանձնաժողովի և Ավստրիական արտիստական խորհրդի անդամ (1914 թվականից)։ 1893 թվականից ղեկավարել է Լվովի համալսարանի արվեստի պատմության ամբիոնը, 1894–1922 թվականներին պաշտոնավարել է որպես արվեստի պատմության ինստիտուտի տնօրեն։ Լվովի գիտական ընկերության համահիմնադիրներից էր (1920 թ.), այդ ընկերության արվեստի պատմության բաժանմունքի ստեղծողը (1922 թ.)[1]: Անտոնևիչի բազմամյա ուսումնասիրության արդյունքն է լեհ նկարիչ Արթուր Գրոտգերի մասին մենագրությունը, որ լույս է տեսել 1910 թվականին։ Հոդվածներ է հրատարակել իտալական Վերածննդի վարպետների, մասնավորապես Լեոնարդո դա Վինչիի մասին։ Անտոնևիչ ուսումնասիրել է Լեհաստանի հայ գաղութի եկեղեցական և քաղաքացիական ճարտարապետությունը, Գալիցիայի և Բուկովինայի հայկական արձանագրագիտական հուշարձանները։ 1895 թվականին և 1896 թվականին Լվովում հանդես է եկել Լեհաստանի հայերի քաղաքացիական ճարտարապետության ու արվեստի մասին զեկուցումներով, ցույց է տվել լեհ-ուկրաինական և հայ արվեստի կապերը։ Անտոնևիչ հետաքրքրվել է նաև XX դարի արվեստով։ Ուսումնասիրել է արվեստի տեսության հիմնախնդիրները, լեհական գրականության ու արվեստի պատմությունը, մասնավորապես՝ վերածնության և մոդեռնիզմի դարաշրջանները։ Եղել է Լվովում սրբոց Օլգայի և Ելիզավետայի եկեղեցու (1903)[2], на проект памятника Анджею Потоцкому во Львове (1910)[3], Անջեյ Պոտոցկու հուշարձանի (1910)[3], Լվովի համալսարանի նոր շենքի (1913)[4] կառուցման համար հայտարարված մրցույթներին ներկայացված նախագծերը քննող ժյուրիի անդամ։