Յան Թինբերգեն
From Wikipedia, the free encyclopedia
Յան Թինբերգեն (հոլ.՝ Jan Tinbergen, ապրիլի 12, 1903(1903-04-12)[1][2][3][…], Հաագա, Նիդերլանդներ[4] - հունիսի 9, 1994(1994-06-09)[2][3][5][…], Հաագա, Նիդերլանդներ[6]), հոլանդացի տնտեսագետ, համարվում է էկոնոմետրիկայի հիմնադիրներից։ 1969 թ. Թինբերգենը նորվեգացի տնտեսագետ Ռագնար Ֆրիշի հետ կիսել է տնտեսագիտության ոլորտում առաջին Նոբելյան մրցանակը՝ «տնտեսական գործընթացների վերլուծության մեջ դինամիկ մոդելներ մշակելու և կիրառելու համար»։
Հոլանդացի տնտեսագետն առաջին մասնագիտությամբ ֆիզիկոս է․ նա ավարտել է Լեյդենի համալսարանը, որտեղ պաշտպանել է իր թեկնածուական ատենախոսությունը 1929 թվականին։ Սակայն իր հետաքրքրությունները փոխվեցին դեպի տնտեսագիտություն, քանի որ նա մտածում էր, որ տնտեսագիտության միջոցով ավելի մեծ օգուտ կարող էր բերել հասարակությանը։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում գիտական աշխատանքների համար նա միշտ ընտրել է թեմաներ, որոնք կօգնեին հաղթահարել ժամանակի ամենահրատապ սոցիալ-տնտեսական խնդիրները, ինչպես օրինակ՝ 1930-ականների Մեծ Ճգնաժամը, երկրորդ համաշխարհային պատերազմի արհավիրքները, աղքատությունը և այլն[16]։
1931թ.-ից դասավանդում էր տնտեսագիտություն Ամստերդամի համալսարանում, իսկ 1933թ.-ին դարձել Ռոտերդամում Նիդերլանդական տնտեսագիտության դպրոցի պրոֆեսոր, 1945-1955 թթ. եղել է Կենտրոնական վիճակագրական բյուրոյի նախագահ (Հաագա), ինչպես նաև աշխատել է Ազգերի լիհգայում, 1947 թ.-ին եղել է Էկոնոմետրիկական միության նախագահ։ 1966-1975 թթ. ղեկավարել է զարգացման պլանավորման հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովը[17]։
Թինբերգենի եղբայրները նույնպես հայտնի գիտնականներ են եղել. Նիկոլաաս Թինբերգենը (1907-1988) 1973թ.Նոբելյան մրցանակի է արժանացել ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում, Լյուկ Թինբերգենը (1961-1955) հայտնի թռչնաբան էր։