From Wikipedia, the free encyclopedia
Յան Կոխանովսկի լեհ.՝ Jan Kochanowski, 1530[1], Sycyna Północna, Լեհական թագավորության թագ - օգոստոսի 22, 1584[1][2][3][…], Լյուբլին, Ռեչ Պոսպոլիտա[4]), լեհ բանաստեղծ։ Գրել է «Համաձայնություն» (հրատարակվել է 1564), «Սատիր» (մոտ 1564), «Դրոշ» (1569) պոեմները։ «Ֆրաշկի»-ն (գիրք 1-3, հրատարակվել է 1584) կարճ բանաստեղծությունների ժողովածու է։ Գրական լեզվի և բանաստեղծության զարգացման համար մեծ նշանակություն է ունեցել «Դավթի սաղմոսներ»-ի փոխադրությունը (1578)։ Յան Կոխանովսկին էական ազդեցություն է գործել լեհական պոեզիայի զարգացման վրա։ Հորինել, ստեղծել է բանաստեղծական նոր ձևեր, որոնք հետագայում լայն տարածում են գտել լեհական պոեզիայում։ Գրել է լեհերեն առաջին թատերգությունը։ Համարվում է Ադամ Միցկևիչին նախորդած լեհ բանաստեղծներից մեծագույնը[5][6]։
Յան Կոխանովսկի լեհ.՝ Jan Kochanowski | |
---|---|
Ծնվել է | 1530[1] |
Ծննդավայր | Sycyna Północna, Լեհական թագավորության թագ |
Վախճանվել է | օգոստոսի 22, 1584[1][2][3][…] |
Վախճանի վայր | Լյուբլին, Ռեչ Պոսպոլիտա[4] |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, թարգմանիչ և դրամատուրգ |
Լեզու | լեհերեն և լատիներեն |
Քաղաքացիություն | Լեհական թագավորության թագ և Ռեչ Պոսպոլիտա |
Կրթություն | Քյոնիգսբերգի համալսարան (1556), Պադովայի համալսարան (1555) և Կրակովի համալսարան |
Ժանրեր | Q11816927?, phrase?, դրամա, քնարապատմողական, ողբ, Տապանագիր, ներբող, էլեգիա, Մակագիր և Հարսանեկան պոեզիա |
Ուշագրավ աշխատանքներ | Fraszki?, The Dismissal of the Greek Envoys?, Դավթի սաղմոսներ, Laments?, Q11816918?, Q11799352?, Q9334025?, Chess?, Q25415026?, Q9392156? և Q24947030? |
Ստեղծագործությունների ցանկ | Q11758016? |
Ամուսին | Dorota Podlodowska? |
Զավակներ | Urszula Kochanowska?, Hanna Kochanowska? և Jan Kochanowski? |
Ազգականներ | Piotr Kochanowski? և Jerzy Kochanowski? |
Jan Kochanowski Վիքիպահեստում |
Ծագում է ազնվականի ընտանիքից, հայրը՝ Պյոտր Կոխանովսկին, եղել է դատավոր Սանդոմեժում։ 1544 թվականից սովորել է Կրակովի համալսարանում, այնուհետև՝ Քյոնիգսբերգի (1551-1552) և Պադուայի համալսարաններում։
Իտալիայում լատիներենով գրել է փոքրածավալ ստեղծագործություններ։ 1555-1556 թվականներին ապրել է Քյոնիգսբերգում, 1556-1559 թվականներին իրականացրել է 2 ուղևորություն դեպի Իտալիա։ Ֆրանսիայով և Գերմանիայով վերադարձել է Լեհաստան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.