From Wikipedia, the free encyclopedia
Յան Սնյադեցկի (լեհ.՝ Jan Śniadecki, լիտ.՝ Jonas Sniadeckis, օգոստոսի 29, 1756[1][2][3][…], Ժնին, Gmina Żnin, Żnin County, Kuyavian-Pomeranian Voivodeship, Լեհաստան[4] - նոյեմբերի 9, 1830[2][5] կամ նոյեմբերի 21, 1830[6], Jašiūnai, Լիտվա), լեհ գիտնական, լուսավորիչ։ 1781-1803 թվականներին՝ Կրակովի ակադեմիայի, 1806-1825 թվականներին՝ Վիլնոյի համալսարանի պրոֆեսոր, 1807-1815 թվականներին՝ նույն համալսարանի ռեկտոր։ Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ (1811)։ Գործուն մասնակցություն է ունեցել 1794 թվականի լեհական ազգային-ազատագրական ապստամբությանը, պաշտպանել արմատական հասարակական բարեփոխումների ծրագիրը, մասնավորապես, գյուղացիներին հող հատկացնելու պահանջը։ Հետագայում բռնել է առավել չափավոր դիրք։ Փիլիսոփայության հարցերում Սնյադեցկին դեիստ էր, Ֆրենսիս Բեկոնի, Ջոն Լոկի և 18-րդ դարի ֆրանսիական մատերիալիստների հետևորդը։ «Սետաֆիզիկայի մասին» (1814), «Փիլիսոփայության մասին» (1819), «Մարդկային բանականության փիլիսոփայությունը» (1822) երկերում անհետևողական սենսուալիզմի դիրքերից քննադատել է կանտականությունը։ Փիլիսոփայության քննադատության մեշ հանդես է գալիս որպես պոզիտիվիզմի նախակարապետ։ Լուսավորական ռացիոնալիզմի ավանդույթներով պայքարել է աստվածաբանության, սխոլաստիկայի և ռոմանտիզմի դեմ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.