Հովհան-Թովմաս Յոսեֆովիչ
From Wikipedia, the free encyclopedia
Հովհան-Թովմաս Յոսեֆովիչ կամ Յան Տոմաշ Յուզեֆովիչ գրական անունը՝ Լեոպոլիտանուս[2] (1669[1] կամ 1662, Լվով, Լվովյան հող, Ռուսական վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա - 1729[1], Լվով, Լվովյան հող, Ռուսական վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա), լեհահայ պատմագիր։ Ավարտել է Կրակովի համալսարանը։ 1685 թվականից՝ նույն համալսարանի պրոֆեսոր։ Գրել է «Դիտողություններ Լվովի արքեպիսկոպոսների կենսագրությունների մասին» լատիներեն պատմական երկը (բնագիրը ոչ լրիվ հրատարակվել է 1888 թվականին, լեհերեն թարգմանությունը՝ 1854 թվականին), որը փաստորեն Արևմտյան Ուկրաինայի 1614-1703 թվականների ժամանակագրությունն է։ Այն արժեքավոր աղբյուր է նաև Ուկրաինայի հայերի պատմության և Հռոմի հետ եկեղեցական բռնիության դեմ նրանց պայքարի ուսումնասիրության համար։ Յոսեֆովիչը հեղինակ է նաև մի օրագրության, որտեղ նկարագրված է 1704 թվականին Լվովի գրավումը շվեդական բանակի կողմից։
Հովհան-Թովմաս Յոսեֆովիչ | |
---|---|
Ծնվել է | 1669[1] կամ 1662 |
Ծննդավայր | Լվով, Լվովյան հող, Ռուսական վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա |
Մահացել է | 1729[1] |
Մահվան վայր | Լվով, Լվովյան հող, Ռուսական վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա |
Քաղաքացիություն | Ռեչ Պոսպոլիտա |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Կրակովի համալսարան |
Մասնագիտություն | գրող, պատմաբան, կաթոլիկ քահանա և վարքագիր |
Զբաղեցրած պաշտոններ | king's secretary at the Polish court? |
Jan Tomasz Józefowicz Վիքիպահեստում |