Յաշի մշակույթի պալատ
From Wikipedia, the free encyclopedia
Յաշի մշակույթի պալատ (ռումիներեն՝ Palatul Culturii), կառույց Ռումինիայի Յաշ քաղաքում։ Մինչև 1955 թվականը շենքը ծառայել է որպես վարչական և արդարադատության պալատ, այնուհետև այս շենքում է տեղավորվել չորս թանգարաններ միավորող «Մոլդավիայի ազգային թանգարանային համալիրը»։ Այս շենքում է տեղակայված նաև «Մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման կենտրոնը», ինչպես նաև այստեղ կազմակերպվում են տարաբնույթ ցուցահանդեսներ և միջոցառումներ։
Արագ փաստեր Յաշի մշակույթի պալատ, Տեսակ ...
Տեսակ | ազգային թանգարան |
---|---|
Երկիր | Ռումինիա[1] |
Տեղագրություն | Յաշի շրջան[1] |
Վայր | Յաշ[1] |
Հասցե | Piața Palat 1, municipiul Iași[1] |
Ճարտարապետական ոճ | Նեոգոթիկա |
Ժառանգության կարգավիճակ | Ռումինիայի ազգային պատմական հուշարձան[1] |
Պաշտոնական կայք |
Փակել
Մշակույթի պալատը ընդգրկված է Ռումինիայի ազգային պատմական հուշարձանների ցանկում[2]։