From Wikipedia, the free encyclopedia
Յաքուի, (իսպ.՝ Río Yaqui), գետ հյուսիսարևմտյան Մեքսիկայում, Սոնորա նահանգում։
Յաքուի | |
---|---|
Յաքուի գետ, Սոնորա, Մեքսիկա | |
Բնութագիր | |
Երկարություն | 680 |
Ավազանի մակերես | 76 000 կմ² |
Ջրի ծախս | 100 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունք | Կալիֆոռնիայի ծոց |
Գետաբերանի տեղակայում | Կալիֆոռնիական ծոց |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Bacanora River? |
Երկիր | Մեքսիկա |
Երկրամաս | Սոնորա |
Գետը Վիքիպահեստում |
Նախկինում այն հայտնի էր որպես Ռիո դել Նորտե[1]։
Գետը սկիզբ է առնում Արևելյան Սիեռա Մադրեից և Օբրեգոն քաղաքի մոտից հոսում է դեպի Կալիֆոռնիական ծոցը։
Գետի վրա կառուցված են մի քանի հիդրոէլեկտրակայաններ՝ զգալի մեծ ջրամբարներով, որոնցից է Էլ Նովիլոն։ Յաքուի գետը օգտագործվում է ոռոգման նպատակով, հատկապես Յաքուի դաշտավայրում և համարվում է Սոնորայի ամենամեծ գետային ցանցը։
Յաքուի գետը եղել է Ամերիկյան կոկորդիլոսների (Crocodylus acutus) բնակատեղին։ Տասնամյակների ընթացքում բնապահպանական դեգրադացիայի պատճառով տարածաշրջանում տարատեսակները ոչնչացել են[2]։
Գետում կարելի է հանդիպել Մեքսիկային բնորոշ իշխան և 34 այլ տեսակների ձկներ[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.