Յոզեֆ Հայդն
Ավստրիացի մեծ երգահան, կոմպոզիտոր, դիրիժոր / From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանց Յոզեֆ Հայդն (գերմ.՝ Franz Joseph Haydn, մարտի 31, 1732(1732-03-31)[1][2][3][…], Rohrau, Ավստրիայի էրցհերցոգություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][5][1][…] - մայիսի 31, 1809(1809-05-31)[3][6][7][…], Վիեննա, Ավստրիական կայսրություն[4][8]), ավստրիացի մեծ երգահան, «Վիեննայի դասական դպրոցի» ներկայացուցիչ, սիմֆոնիայի և լարային քառյակի երաժշտական ժանրերի հիմնադիրներից մեկը։ Կարևոր դեր է խաղացել կամերային երաժշտության, ինչպես նաև դաշնամուրային տրիոյի զարգացման գործում[11]։ Երաժշտական ձևի մեջ ունեցած նրա ներդրումների համար նրան անվանել են «սիմֆոնիայի հայր», «լարային քառյակի հայր»[12]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայդն (այլ կիրառումներ)
Ֆրանց Յոզեֆ Հայդն գերմ.՝ Franz Joseph Haydn | |
---|---|
Ծնվել է | մարտի 31, 1732(1732-03-31)[1][2][3][…] |
Ծննդավայր | Rohrau, Ավստրիայի էրցհերցոգություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][5][1][…] |
Մահացել է | մայիսի 31, 1809(1809-05-31)[3][6][7][…] (77 տարեկան) |
Մահվան վայր | Վիեննա, Ավստրիական կայսրություն[4][8] |
Գերեզման | Bergkirche |
Քաղաքացիություն | Սրբազան Հռոմեական կայսրություն |
Գիտական աստիճան | երաժշտության դոկտոր[9][10] (1791) |
Ազդվել է | Յոհան Յոզեֆ Ֆուքս |
Երկեր | Symphony No. 100?, Symphony No. 101? և Das Lied der Deutschen? |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ և դաշնակահար |
Ամուսին | Աննա Հայդն |
Ծնողներ | հայր՝ Մաթիաս Հայդն |
Զբաղեցրած պաշտոններ | Կապելմայստեր |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Joseph Haydn Վիքիպահեստում |
Հայդնն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է Էստերհազիների հարուստ ընտանիքի պալատական երաժշտի կարգավիճակում։ Մինչև կյանքի վերջին հատվածը այդ հանգամանքը մեկուսացրել է նրան այլ կոմպոզիտորներից ու երաժշտական ուղղություններից, այնպես որ Հայդնը, իր իսկ բառերով, «դատապարտված էր ինքնատիպ լինելու»։ Ամեն դեպքում, նրա երաժշտությունը լայն տարածում է գտել, և իր կարիերայի զգալի ժամանակահատվածում նա եղել է Եվրոպայի ամենանշանավոր կոմպոզիտորը։
Յոզեֆ Հայդնը եղել է Մոցարտի ուսուցիչն ու ընկերը, Բեթհովենի և իր ավագ եղբոր` կոմպոզիտոր Յոհան Միխայիլ Հայդնի ուսուցիչը։