From Wikipedia, the free encyclopedia
Յոթ Ռիլայան լճեր (բուլղար․՝ Седем рилски езера, անգլ.՝ Seven Rila Lakes), սարցային ծագմամբ լճերի խումբ, որոնք գտնվում են Բուլղարիայի Ռիլա լեռներից հյուսիս-արևմուտք։ Այս լճերը հանդիսանում են Բուլղարիայի ամենաշատ այցելվող վայրերից մեկը։ Լճերը ծովի մակարդակից գտնվում են 2100- ից մինչև 2500 մետր բարձրության վրա[1]։
Լճերից յուրաքանչյուրը կրում է իր սեփական անվանումը, կապված իրենց առանձնահատկությունների հետ[2]։ Ամենաբարձր լիճը Սիլզատան է (ռուս.՝ Слеза), անվանումը ստացել է իր մաքրության համար։ Լիճը այնքան մաքուր է, որ մարդիկ կարող են տեսնել նրա խորքերը։ Բարձրությամբ երկրորդ լիճը Օկոտոն է (ռուս.՝ Глаз), իր գրեթե կատարյալ օվալաձև տեսքով[2]։ Okoto-ն հանդիսանում է Բուլղարիայի կարային ամենախորը լիճը՝ 37,5 մետր[2]։ Բիբրեկա լիճը (ռուս.՝ Почка) ունի մնացածին համեմատ ամենագեղեցիկ ափը[2]։ Բլիզնական (ռուս.՝ Близнец) տարածքով ամենամեծն է[2]։ Տրիլիստնիկան (ռուս.՝ Трилистник) ունի սխալ ձև և ցածր ափ։ Ամենափոքր լիճը Ռիբնոտոն է (ռուս.՝ Рыбное озеро), իսկ բարձրությամբ ամենացածրը Դոլնոտոն (ռուս.՝ Нижнее озеро), որտեղ հավաքվում են այլ լճերից բխող ջրերը, որոնք ձևավորում են Ջերման գետը (անգլ.՝ Dzherman)[2]:
Բուլղարերեն անվանումը[1] | Հայերեն անվանումը[1] | Անգլերեն անվանումը[1] | Բարձրությունը ծովի մակարդակից[3] | Տարածքը (հեկտար)[3] | Խորություն (Մետր)[3] | Ծանոթագրություններ[3] |
---|---|---|---|---|---|---|
Сълзата | Արցունք | The Tear | 2 535 | 0,7 (1,7) | 4,5 | Անվանումը տրվել է իր մաքրության համար։ |
Окото | Աչք | The Eye | 2 440 | 6,8 (17) | 37,5 | Անվանումը տրվել է իր օվալաձև տեսքի համար։ |
Бъбрека | Երիկամ | The Kidney | 2 282 | 8,5 (21) | 28,0 | Անվանումը տրվել է իր հիասքանչ ափ ունենալի համար։ |
Близнака | Երկվորյակներ | The Twin | 2 243 | 9,1 (22) | 27,5 | Տարածքով ամենամեծը |
Трилистника | Երեքնուկ | The Trefoil | 2 216 | 2,6 (6,4) | 6,5 | Ունի սխալ ձև և ցածր ափ |
Рибното езеро | Ձկնային լիճ | The Fish Lake | 2 184 | 3,5 (8,6) | 2,5 | Խմբի ամենածանծաղ լիճը |
Долното езеро | Ցածր լիճ | The Lower Lake | 2 095 | 5,9 (15) | 11,0 | Ծովի մակարդակից ամենա ամենացածրը |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.