Յոհանես Շտարկ
From Wikipedia, the free encyclopedia
Յոհանես Շտարկ (գերմ.՝ Johannes Stark, ապրիլի 15, 1874(1874-04-15)[1][2][3][…], Ֆրայունգ, Բավարիայի թագավորություն, Գերմանական կայսրություն - հունիսի 21, 1957(1957-06-21)[4][1][2][…], Տրաունշտայն, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի ֆիզիկոս։
Յոհանես Շտարկ գերմ.՝ Johannes Stark | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 15, 1874(1874-04-15)[1][2][3][…] Ֆրայունգ, Բավարիայի թագավորություն, Գերմանական կայսրություն |
Մահացել է | հունիսի 21, 1957(1957-06-21)[4][1][2][…] (83 տարեկան) Տրաունշտայն, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Բնակության վայր(եր) | Գերմանիա |
Քաղաքացիություն | Բավարիայի թագավորություն և Գերմանիա[5] |
Մասնագիտություն | ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | JMU, Գյոթինգենի համալսարան, Ախենի Ռեյնիշ-Վեստֆելիշեի տեխնիկական համալսարան, Գրայֆսվալդի համալսարան, Հանովերի համալսարան և Ֆիզիկական և տեխնիկական դաշնային գերատեսչություն |
Գործունեության ոլորտ | սպեկտրասկոպիա |
Անդամակցություն | Լեոպոլդինա և Լինչեի ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[6] |
Գիտական ղեկավար | Eugen von Lommel? |
Պարգևներ | |
Կուսակցություն | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն |
Ամուսին(ներ) | Luise Uepler? |
Johannes Stark Վիքիպահեստում |
Հաննովերի (1906 թվականից) և Ախենի (1909 թվականից) բարձրագույն դպրոցների, Գրայֆսվալդի (1917 թվականից) և Վյուրցբուրգի (1920 թվականից) համալսարանների պրոֆեսոր։ 1933—1939 թվականներին՝ Բեռլինի ֆիզիկատեխնիկական ԳՀԻ-ի պրեզիդենտ, 1934—1936 թվականներին՝ Գերմանիայի գիտական ընկերության պրեզիդենտ։ Հայտնաբերել է Դոպլերի էֆեկտը կանալային ճառագայթներում և սպեկտրային գծերի ճեղքումը էլեկտրական դաշտերում (Շտարկի երևույթ, նոբելյան մրցանակ, 1919 թվական)։ Հետազոտել է նաև պարպման երևույթը գազերում։ Հայտնաբերել է լույսի շեղումը՝ անհամասեռ էլեկտրական դաշտերով անցնելիս։
Հիտլերյան ռեժիմի տարիներին եղել է ակտիվ նացիստ։