From Wikipedia, the free encyclopedia
Յոհաննես Պետեր Մյուլլեր (անգլ.՝ Johannes Peter Müller, հուլիսի 14, 1801[1][2][3][…], Կոբլենց, Ռայնլանդ Պֆալց[4] - ապրիլի 28, 1858[2][3][5][…], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[4]), գերմանացի բնագետ, ժամանակակից ֆիզիոլոգիայի, համեմատական անատոմիայի և սաղմնաբանության հիմնադիրներից։
Բոննի (1830) և Բեռլինի (1833) համալսարանների պրոֆեսոր։ Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ (1832)։ Ավարտել է Բոննի համալսարանը (1822)։ Հիմնական աշխատանքները վերաբերում են կենտրոնական նյարդային համակարգի և զգացողության օրգանների ուսումնասիրմանը։ Ըստ Միլլերի զգայությունը զգացողության օրգանների ներքին հատկությունների («առանձնահատուկ էներգիայի») արտահայտությունն է։ Միլլերը «ֆիզիոլոգիական իդեալիզմի» հիմնադիրներից է, որը քննադատել է Վ․ Ի․ Լենինը իր «Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ» գրքում (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 18, էջ 398)։ Միլլերը ուսումնասիրել է անծնոտների կառուցվածքը, երկկենցաղների և սողունների ավշային սրտերը, փշամորթների սաղմնային և ետսաղմնային զարգացումը, հայտնաբերել և նկարագրել է թարթիչավոր որդերի (Մյուլլերյան թրթուր) և նեմերտինների թրթուրային փուլը, ողնաշարավոր կենդանիների և մարդու սաղմի նախաերիկամները կոյանցքին միացնող խողովակը (Մյուլլերյան խողովակ)։ Հիմնադրել է (1834) «Archiv fiir Anatomie Physiologie und wissenshaftliche Medzin» ամսագիրը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.