Յոհաննես Օկեգեմ
From Wikipedia, the free encyclopedia
Յոհաննես (ժան) դե Օկեգեմ (հոլ.՝ Ockeghem, Ockenheim, Okeghem), 1456[1][2][3][…], Սեն Գիսլեն, Մոնս, Էնո, Բելգիա - փետրվարի 6, 1497, Տուր), նիդերլանդացի կոմպոզիտոր։ Նիդերանդական դպրոցի խոշորագույն ներկայացուցիչ։
Յոհաննես Օկեգեմ | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Johannes Ockeghem |
Ծնվել է | 1456[1][2][3][…] Սեն Գիսլեն, Մոնս, Էնո, Բելգիա |
Երկիր | Ֆրանսիայի թագավորություն |
Մահացել է | փետրվարի 6, 1497 Տուր |
Ժանրեր | Cantus firmus |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Johannes Ockeghem Վիքիպահեստում |
Ստեղծել է խմբերգային պոլիֆոնիայի (մեսսաներ, մոտետներ և այլն) բարձր նմուշներ։ Ժամանակակիցները Օկեգեմին անվանել են կոնտրապունկտի «գլխավոր վարպետ»։ Նա նշանակալիորեն հարստացրել է միջանցիկ իմիտացիայի տեխնիկան, ա կապելլա խմբերգային ոճում հաստատել քառաձայնությունը։ Մաթեմատիկոս (աստղագետ) և փիլիսոփա–նեոպլատոնական Օկագեմը իր կոմպոզիցիաները կառուցել է մաթեմատիկական հաշվարկներով, դրանցում ներմուծել փիլիսոփայական և կրոնական թաքնված սիմվոլիկա։ Հռչակվել են նրա «հանելուկային» կանոնները և բարդ, վիրտուոզ կառուցված խմբերգային երկերը՝ 36-ձայնանի կանոն (չորս 9-ձայնանի կանոնների զուգակցումով), «Տարբեր տոների մեսսա» (հնարավոր է կատարել ցանկացած տոնից) և այլն։