From Wikipedia, the free encyclopedia
Յոհան Էնկե (գերմ.՝ Johann Franz Encke, սեպտեմբերի 23, 1791[1][2][3][…], Համբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] - օգոստոսի 26, 1865[1][3][5][…], Բեռլին, Պրուսիայի թագավորություն և Շպանդաու, Բեռլին, Պրուսիայի թագավորություն[6]), գերմանացի աստղագետ։
Յահան Ֆրանց Էնկեն ծնվել է 1791 թվականի սեպտեմբերի 23-ին Համբուրգում։ Կրթությունը ստացել է Գյոթինգենի համալսարանում[13]։ 1816 թվականին եղել է Գոտա աստղադիտարանի աստղագետ։ 1825-1862 թվականներին եղել է Բեռլինի աստղադիտարանի տնօրեն[13] և «Berliner astronomisches Jahrbuch» հրատարակության խմբագիր։
Էնկեին առաջին ճանաչումը բերել է իր արևային պարալաքսի սահմանման, Երկրից մինչև Արև հեռավորության, Արեգակնային համակարգի չափերի վերաբերյալ աշխատությունները։ Արևային պարալաքսի որոշման մեթոդի հիմքում ընկած էր Էդմունդ Հալլեյի գաղափարը Վեներայի անցումը Արևի սկավառակի միջով, որը տեղի է ունենում աշխարհի տարբեր կետերում։ 1761 և 1769 թվականներին տարբեր երկրներում կատարած դիտարկումները արժեքավոր նյութ են կազմել, որոնց ընդհանուր վերամշակումը կատարվել է Էնկեի կողմից և ստացվել է 8.5" պարալաքս, որը քիչ է տարբերվում է ներկա պահին ընդունված արժեքից (8,790"):
Կարևոր նշանակություն ունեն Էնկեի՝ գիսաստղին նվիրված հետազոտությունները, որը հետագայում ստացել է իր անունը։ 1819 թվականին սահմանել է, որ Պիեռ Մեշենի (1786) և Ժան-Լուի Պոնսի (1818) հայտնաբերած գիսաստղերը հանդիսանում են մեկ պարբերական գիսաստղ, որը շարժվում է էլիպսաձև ուղեծրով։ Էնկեի գիսաստղը հետաքրքիր գիսաստղերից մեկն է, քանի որ այն ունի շրջանառության ամենակարճ ժամանակաշրջանը և փոքր պերիխիյան հեռավորությունը[13]։
1824 թվականին Էնկեն պարգևատրվել է Թագավորական աստղագիտական ընկերության ոսկե մեդալով։ 1829 թվականից եղել Պետերբուրգի Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան պատվավոր անդամ։
Էնկեն նշանակալի դեր է խաղացել Կարլ Բրունկսի ճակատագրի վրա․ նրան հրավիրել է իր մոտ աստղադիտարան՝ դրանով իսկ աշխարհին բացահայտելով նոր մեծ աստղագետին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.