Յոհան Հայզինգա (հոլ.՝ Johan Huizinga, դեկտեմբերի 7, 1872(1872-12-07)[1][2][3][…], Գրոնինգեն, Նիդերլանդներ[4][2][3][…] - փետրվարի 1, 1945(1945-02-01)[4][1][2][…], De Steeg, Ռեյդեն, Խելդեռլանդ, Նիդերլանդներ[2][3][2]), հոլանդացի փիլիսոփա, պատմաբան, մշակույթի տեսաբան, Գրոնինգենի (1905 - 1915) և Լեյդենի (1915 - 1940) համալսարանների պրոֆեսոր։ Հայտնի է Արևմտյան Եվրոպայի ուշ միջնադարի և Վերածննդի դարաշրջանի պատմությանը նվիրված իր աշխատություններով (դրանցից է «Միջնադարի աշունը», 1919)։ Համաշխարհային հռչակ է բերել հեղինակին «Homo ludens» (1938) երկը, որտեղ ամփոփված են մշակույթի պատմությանը նվիրված Հայզինգայի հոդվածները (թարգմանվել է հայերեն Սամվել Ղռաթյանի կողմից[8]։)
Արագ փաստեր Յոհան Հայզինգահոլ.՝ Johan Huizinga, Ծնվել է ...
Յոհան Հայզինգա հոլ.՝ Johan Huizinga |
---|
|
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1872(1872-12-07)[1][2][3][…] Գրոնինգեն, Նիդերլանդներ[4][2][3][…] |
---|
Մահացել է | փետրվարի 1, 1945(1945-02-01)[4][1][2][…] (72 տարեկան) De Steeg, Ռեյդեն, Խելդեռլանդ, Նիդերլանդներ[2][3][2] բնական մահով |
---|
Գերեզման | Ուխստխեյստ |
---|
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն[3] |
---|
Դավանանք | Մենոնիտ եկեղեցի Նիդեռլանդներում |
---|
Մասնագիտություն | մշակույթի պատմաբան, պատմաբան, համալսարանի դասախոս, Դիմադրության մարտիկ, լեզվաբան, փիլիսոփա, արվեստագետ և մարդաբան |
---|
Հաստատություն(ներ) | Գրոնինգենի համալսարան[2], Լեյդենի համալսարան[3], Լեյդենի համալսարան[3] և Գրոնինգենի համալսարան[2] |
---|
Գործունեության ոլորտ | միջնադարի պատմություն, historical linguistics?, պատմություն[5], Մշակույթի պատմություն[5], արվեստագիտություն[5], philosophy of culture?[5] և մարդաբանություն[5] |
---|
Պաշտոն(ներ) | Լեյդենի համալսարանի ռեկտոր |
---|
Անդամակցություն | Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա[2], Հոլանդերենի լեզվի և գրականության թագավորական ակադեմիա, Բելգիայի գիտությունների և արվեստի թագավորական ֆլամանդական ակադեմիա և Ավստրիայի գիտությունների ակադեմիա |
---|
Ալմա մատեր | Գրոնինգենի համալսարան և Լեյդենի համալսարան |
---|
Տիրապետում է լեզուներին | հոլանդերեն[1][6] և գերմաներեն |
---|
Եղել է գիտական ղեկավար | Koenraad Wolter Swart? |
---|
Ազդվել է | Գևորգ Զիմել |
---|
Պարգևներ | |
---|
Երեխա(ներ) | Լեոնհարդ Հայզինգա և Յակոբ Հերման Հայզինգա[7] |
---|
Հայր | Դիրկ Հայզինգա |
---|
|
Johan Huizinga Վիքիպահեստում |
Փակել
Գերմանիայի կողմից Նիդերլանդների օկուպացման շրջանում հեռացվել է համալսարանից՝ 1942 թ. հակաֆաշիստական դասախոսությունից հետո։ Ձերբակալվել է, երկու ամիս անց ազատ արձակվել՝ հավանաբար նկատի ունենալով առողջական վիճակը։ Սակայն թույլտվություն չի ստացել վերադառնալ Լեյդեն։ Մահացել է 1945 թ. փետրվարի 1-ին։ Կյանքի վերջին տարիներին ավարտին է հասցրել ինքնակենսագրական նոթերը և «Եղծված աշխարհ» աշխատությունը։