Յոհան Սեբաստիան Բախ
Բարոկկո դարաշրջանի գերմանացի կոմպոզիտոր, երգեհոնահար և ջութակահար / From Wikipedia, the free encyclopedia
Յոհան Սեբաստիան Բախ (գերմ.՝ Jóhann Sebástian Bach, մարտի 21 (31), 1685[1][2][3], Այզենախ, Սաքսեն-Էյզենախ, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][5] - հուլիսի 28, 1750(1750-07-28)[2][6][6][…], Լայպցիգ, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[7][4]), բարոկկո դարաշրջանի գերմանացի կոմպոզիտոր, երգեհոնահար և ջութակահար։ Հայտնի է այնպիսի գործիքային ստեղծագործություններով, ինչպիսին են Գոլդբերգի վարիացիաները և Բրանդենբուրգյան կոնցերտները, հեղինակել է «St Matthew Passion» և « Mass in B minor (BWV 232)» վոկալային երաժշտական գործերը։ 19-րդ դարի վաղ երաժշտության վերածննդից սկսած Բախը համարվել է բոլոր ժամանակների ամենամեծ կոմպոզիտորներից մեկը[11]։
Յոհան Սեբաստիան Բախ | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Johann Sebastian Bach |
Ծնվել է | մարտի 21 (31), 1685[1][2][3] Այզենախ, Սաքսեն-Էյզենախ, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][5] |
Երկիր | Սաքսեն-Էյզենախ և Սրբազան Հռոմեական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 28, 1750(1750-07-28)[2][6][6][…] (65 տարեկան) Լայպցիգ, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[7][4] |
Գերեզման | Սուրբ Թովմասի եկեղեցի (Լայպցիգ) |
Ժանրեր | բարոկկո դարաշրջանի երաժշտություն[8][9] |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երգեհոնահար, կլավեսինահար, ջութակահար, դիրիժոր, խմբավար, կոնցերտմայստեր, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ, վիրտուոզ և դպրոցի ուսուցիչ |
Գործիքներ | երգեհոն, կլավեսին, ջութակ և ալտ |
Աշխատավայր | Johann Ernst III, Duke of Saxe-Weimar?, Bachkirche Arnstadt?, Divi Blasii, Mühlhausen?, Leopold, Prince of Anhalt-Köthen?, Thomasschule zu Leipzig? և Collegium Musicum? |
Կրթություն | St. Michael's School? (ապրիլ 1702) |
Ամուսին | Anna Magdalena Bach? և Maria Barbara Bach?[10] |
Ստորագրություն | |
Johann Sebastian Bach Վիքիպահեստում |
Բախերի ընտանիքում արդեն մի քանի կոմպոզիտորներ կային, երբ Այզենախ քաղաքում ծնվեց Յոհան Սեբաստիանը՝ ընտանիքի վերջին երեխան։ Որբանալով 10 տարեկանում՝ նա հինգ տարի ապրել է իր ավագ եղբոր հետ, որից հետո շարունակել է իր երաժշտական ուղին Լյունեբուրգում։ 1703 թվականին նա վերադարձել է Թյուրինգիա՝ աշխատելով որպես երաժիշտ Բողոքականության եկեղեցիներում և երկար ժամանակ Վայմերի արքունիքներում, որտեղ էլ ընդլայնել է իր ռեպերտուարը։ 1723 թվականից որպես դիրիժոր է աշխատել Լայպցիգի Սբ. Թոմաս եկեղեցում։ Բախը երաժշտություն է գրել քաղաքի հիմնական Լյութերական եկեղեցիների համար և նրա համալսարանի ուսանողական «Collegium Musicum» անսամբլի համար։ 1726 թվականից սկսած նա հրատարակել է իր ստեղնաշարային և երգեհոնային որոշ ստեղծագործությունները։ Լայպցիգում, ինչպես նաև իր նախկին որոշ պաշտոնների ժամանակ, ունեցել է դժվար հարաբերություններ իր գործատուի հետ, սակայն այդ իրավիճակը փոխվել է, երբ 1736 թվականին Հոլանդիայի Ավգուստ III-ը նրան շնորհել է արքունական կոմպոզիտորի տիտղոս։ Իր կյանքի վերջին տասնամյակում Բախը վերամշակել և ընդլայնել է իր վաղ շրջանի ստեղծագործությունները։ Նա մահացել է 1750 թվականին աչքի վիրահատության բարդություններից։
Բախը հարստացրել և հիմնադրել է գերմանական ոճը կոնտրապունկտի, հարմոնիայի իր վարպետության, ինչպես նաև օտարերկրյա ռիթմերի, ձևերի և կառուցվածքի հարմարեցման իր ունակության շնորհիվ, որը նա հիմնականում վերցրել է Ֆրանսիայից և Իտալիայից։ Բախի ստեղծագործություններն ընդգրկում են հարյուրավոր կանտատաներ, որոնք և՛ հոգևոր են և՛ աշխարհիկ[12]։ Նա ստեղծել է լատիներեն եկեղեցական երաժշտություն, օրատորիաներ և օրհներգեր։ Նա հաճախ փոխառնել է Լյութերական հիմնը, ոչ միայն իր մեծ վոկալային ստեղծագործություններում, այլև օրինակ՝ իր չորս մասից բաղկացած խմբերգություններում և հոգևոր երգերում։ Նա գրել է մեծապես երգեհոնի և այլ ստեղնաշարային գործիքների համար, ստեղծել է կոնցերտներ՝ օրինակ ջութակի և կլավիկորդի համար, շարանվագ՝ որպես կամերային երաժշտություն։
18-րդ դարի ընթացքում Բախին հիմնականում գնահատել են որպես երգեհոնահար, մինչդեռ իր ստեղնաշարային գործերի մեծ մասը՝ ինչպես օրինակ՝ Լավ տեմպերացված կլավիրը, գնահատվել են իրենց խրատական որակների համար։ 19-րդ դարում հրապարակվել են Բախի հիմնական կենսագրական տվյալները և մինչև դարի վերջ տպագրվել են նրա բոլոր հայտնի երաժշտական գործերը։
Բախը երաժշտության պատմության մեջ մեծագույն երգահաններից է, պոլիֆոնիայի վարպետ, կյանքի ընթացքում գրել է 1000-ից ավել ստեղծագործություն։
Բախի մահից հետո նրա երաժշտությունը գրեթե մոռացվել է, նորից բացահայտվել է 19-րդ դարում ռոմանտիկ երգահանների, մասնավորապես՝ Ֆելիքս Մենդելսոնի կողմից։