From Wikipedia, the free encyclopedia
Յորգեն Ինգման (դան․՝ Jørgen Ingmann,ապրիլի 26, 1925[1], Կոպենհագեն - մարտի 21, 2015[1][2], Holte, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա), դանիացի կիթառահար, որը կնոջ՝ Գրետայի հետ դուետով հաղթել է Եվրատեսիլ 1963 երգի մրցույթում՝ կատարելով «Dansevise» երգը։
Յորգեն Ինգման դան․՝ Jørgen Ingmann | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 26, 1925[1] |
Ծննդավայր | Կոպենհագեն |
Մահացել է | մարտի 21, 2015[1][2] (89 տարեկան) |
Մահվան վայր | Holte, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա |
Քաղաքացիություն | Դանիա |
Մասնագիտություն | երաժիշտ, երգիչ, կիթառահար, ջազ կիթառահար և կատարող |
Ամուսին | Գրետե Ինգման |
Jørgen Ingmann Վիքիպահեստում |
10 տարեկանից ջութակ է նվագել։ 1945-1958 թվականներին աշխատել է Դանիայի ամենահայտնի ջազ երաժիշտներից մեկի՝ Սվեն Ռասմուսենի հետ։ Ապա մենահամերգներով ելույթ է ունեցել որպես «Յորգեն Ինգմանը և նրա կիթառը»։ Այդ անունով 1961 թվականին ձայնագրել է «Apache» ալբոմը[3], որը զբաղեցրել է առաջին հորիզոնականը անգլիական, 2-րդը՝ ամերիկյան, 4-րդը՝ կանադական և 6-րդը՝ գերմանական չարթերում։ 1956 թվականին ամուսնացել է երիտասարդ երգչուհի Գրետա Կլեմենսենի հետ, որի հետ ստեղծել են դուետ, որը շուտով «Պարզապես քայլելով անձրևի տակ» (դան․ ՝ Blot slentre gennem regn) երգով հայտնի է դարձել Սկանդինավիայում[4]։ 1963 թվականին «Dansk Melodi Grand Prix» մրցույթում հաղթելուց հետո դուետը ներկայացրել է Դանիան Եվրատեսիլ երգի մրցույթում, որտեղ ևս «Dansevise» երգով առաջին տեղն է գրավել[4]։
1975 թվականին Յորգենը բաժանվել է Գրետայից և դրանից հետո ելույթ է ունեցել իր սեփական կվարտետի հետ և որպես անկախ կիթառահար, մինչև 1984 թվականին հրաժեշտ է տվել բեմին երկարատև հիվանդության պատճառով[4][5]։
Մահացել է 2015 թվականի մարտի 21-ին 90 տարեկան հասակում[6]՝ իրենից հետո թողնելով երկու երեխա և հինգ թոռնիկ[5]։
2003 թվականին լույս է տեսել Հենրիկ Քրիստոֆերսենի «Գրետա և Յորգեն Ինգմաններ» (դան․՝ Grethe & Jørgen Ingmann) գիրքը[5]։
2010 թվականին Տիվոլիի ապակե սրահում (դան․՝ Glassalen i Tivol) բեմադրվել է «Արևի ճառագայթը ջրափոսում» (դան․՝ Et solstrejf i en vandpyt ) ներկայացումը՝ նվիրված Յորգեն և Գրետա Ինգմանների կյանքին և ստեղծագործություններին[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.