ՅուԹյուբ
From Wikipedia, the free encyclopedia
ՅուԹյուբ (անգլերեն՝ YouTube, «you» — դու/դուք և «tube» — ալիք, ԴուԱլիք կամ ԴուքԱլիք), տեսանախագծային կայք համացանցում, որի օգտատերերը և այցելուները կարող են հրապարակել, դիտել տեսանյութեր և կիսվել դրանցով։ ՅուԹուբի գրասենյակը գտնվում է Սան Բրունոյում և ստեղծվել է 2005 թվականի փետրվարին։ 2006 թվականի նոյեմբեր 13-ին ՅուԹյուբը 1,6 միլիարդ ԱՄՆ դոլարով գնվել է Գուգլի կողմից։
ՅուԹյուբ | |
---|---|
Տեսակ | վիդեոսթրիմինգի ծառայություն, վիդեոհոսթինգի ծառայություն, օգտագործողի կողմից ստեղծված բովանդակության հարթակ և առցանց համայնք |
Հիմնադրված է | փետրվարի 14, 2005 |
Հիմնադիր | Սթիվեն Չեն[1], Ջավեդ Քարիմ[1] և Չադ Հըռլի[1] |
Երկիր | ԱՄՆ |
Տնօրեն | Neal Mohan? |
Արդյունաբերություն | ինտերնետ ոլորտ և վիդեոհոսթինգի ծառայություն |
Աշխատողների թիվ | 2000 մարդ (2019)[2] |
Սեփականատեր | YouTube և Գուգլ[3] |
Կայք | youtube.com(անգլ.) |
YouTube Վիքիպահեստում |
Չգրանցված այցելուները (ոչ օգտատերերը) կարող են դիտել կայքի տեսահոլովակների մեծ մասը։ Գրանցված մասնակիցները կարող են շատ ավելի մեծ քանակի տեսանյութեր դիտել, այդ թվում՝ 18 տարեկան և բարձր տարիքի համար թույլատրելի տեսանյութեր։ Պոռնոգրաֆիա կամ մերկ տեսարաններ պարունակող տեսանյութ բեռնել ՅուԹուբում արգելված է։ Իսկ այդպիսի բնույթ կրող տեսանյութերը ստանում են զգուշացում, որին չհետևելու դեպքում ալիքը հնարավոր է ժամանակավոր կամ ընդմիշտ փակվել կամ զրկվել մի քանի հնարավորություններից։
Ըստ 2006 թվականի հուլիսի վիճակագրական տվյալների՝ օրական դիտվել է 100 միլիոն տեսանյութ, և վերբեռնվել՝ 65.000։
ՅուԹյուբում օրական ընդհանուր առմամբ դիտվում է 140 միլիոն տեսանյութ
2020 թվականի Մայիսին ՅուԹյուբն[4] ունեցել է 41,9 միլիոն ալիք և ընդհանուր առմամբ 5 միլիարդ տեսանյութ։ Հարկավոր կլինի ավելի քան 1000 տարի, որպեսզի հնարավոր լինի դիտել ՅուԹուբի բոլոր հոլովակները։