ամերիկացի գրող և լուսանկարիչ (1909-2001) From Wikipedia, the free encyclopedia
Յուդորա Էլիս Ուելտի (անգլ.՝ Eudora Alice Welty, ապրիլի 13, 1909[1][2][3][…], Ջեքսոն[4][5][6][…] - հուլիսի 23, 2001[1][2][3][…], Ջեքսոն[7][8][9][…]), ամերիկացի գրող և լուսանկարիչ։ Նրա «Լավատեսի դուստրը» վեպը 1973 թվականին Պուլիցերյան մրցանակ է ստացել։
Յուդորա Ուելտի անգլ.՝ Eudora Alice Welty | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 13, 1909[1][2][3][…] |
Ծննդավայր | Ջեքսոն[4][5][6][…] |
Վախճանվել է | հուլիսի 23, 2001[1][2][3][…] (92 տարեկան) |
Վախճանի վայր | Ջեքսոն[7][8][9][…] |
Գերեզման | Գրինվուդ գերեզմանատուն |
Մասնագիտություն | լուսանկարիչ, վիպասան, գրող, գրական քննադատ, ինքնակենսագիր և արվեստագետ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Փիթերհաուս, Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում, Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում (1929)[4][10], Կոլումբիայի համալսարանի բիզնեսի դպրոց (1931), Միսիսիպիի կանանց համալսարան[10], Կոլումբիայի համալսարան[10] և Central High School? |
Ժանրեր | պատմվածք |
Ուշագրավ աշխատանքներ | A Worn Path?, A Curtain of Green?, Music from Spain?, The Collected Stories of Eudora Welty?, The Robber Bridegroom?, The Ponder Heart?, The Optimist's Daughter? և One Writer's Beginnings? |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Fellowship of Southern Writers? |
Պարգևներ | |
Eudora Welty Վիքիպահեստում |
Նա առաջին կենդանի հեղինակն էր, որի ստեղծագործությունները հրատարակել է ամերիկյան գրադարանը։
Իր անունն ապագա գրողը ստացել է երկու տատիկների` Յուդորա Էնդրյուսի և Էլիս Ուելտիի պատվին։ Աղջկա ծնվելուց հետո մայրը` Չեստինա Էնդրյուս Ուելտին (1883-1966) ընդմիշտ թողել է ուսուցչությունն ու զբաղվել տան գործերով և երեխաների դաստիարակությամբ։ Յուդորան ուներ երկու կրտսեր եղբայր` Էդվարդը և Ուոլտերը[24]։ Ընտանիքի հայրը` Քրիստիան Ուեբ Ուելտին (1879-1931) ամբողջ կյանքում աշխատել է «Լամար Լայֆ» ապահովագրական ընկերությունում` անցնելով ապահովագրական գործակալից մինչև կառավարիչ ընկած ուղին։ Նա է դարձել Յուդորայի ոգեշնչման աղբյուրը լուսանկարչության առումով[25]։ Ընտանիքում սիրում էին գրքեր և չէին խնայում գումար դրանք ձեռք բերելու համար։ Ընթերցանությունն աղջկա սիրած զբաղմունքն էր։ Յուդորան մեծացել է սիրո, բարեհաճության և բարգավաճման մթնոլորտում։
Յուդորա Ուելտին իր կրթությունը սկսել է Միսիսիպի նահանգի կանանց համալսարանում (անգլ.՝ Mississippi University for Women): Այստեղ մեկ տարի սովորելուց հետո նա ուսումը շարունակել է Մեդիսոնի համալսարանում, այնուհետև ուսանել է Կոլումբիայի համալսարանի բիզնեսի դպրոցում` ավարտելով այն 1930 թվականին։
Հոր մահից հետո (մահացել է լեյկեմիայից)` 1931 թվականին, Յուդորան ստիպված էր հեռանալ Նյու Յորքից և վերադառնալ Ջեքսոն, որտեղ աշխատում էր որպես լրագրող հանրային աշխատանքների կառավարման վարչությունում (Works Progress Administration), որն ապահովում էր հասարակական աշխատանքների իրականացումը նախագահ Ռուզվելտի Նոր կուրսի շրջանակներում։ Աշխատանքը նրան ստիպում էր ճանապարհորդել ամբողջ Միսիսիպիում, կատարել նշումներ և լուսանկարներ անել. այդպես նա ճանաչեց նահանգի 82 շրջանները։ Յուդորան հափշտակված էր լուսանկարչությամբ։ Այդ ուղևորությունների արդյունքում հարյուրավոր լուսանկարներ են արվել, որոնք հետագայում ձեռք են բերվել նահանգի պատմության և արխիվների բաժնի կողմից (անգլ.՝ the Mississippi Department of Archives and History): Այդ բաժնի թույլտվությամբ որոշ լուսանկարներ Յուդորա Ուելտին լույս է ընծայել։ Այսպես են հայտնվել նրա երկու ալբոմները` «Ժամանակն ու վայրը, Միսիսիպին Դեպրեսիայի ժամանակ» (անգլ.՝ One Time, One Place. Mississippi in the Depression. A Snapshot Album, 1994) և «Գյուղական գերեզմանոցներ» (անգլ.՝ Country Churchyards, 2000):
1936 թվականին հրատարակել է առաջին պատմվածքը` «Կոմիվոյաժորի մահը» (անգլ.՝ Death of a Traveling Salesman), որը գրավել է Քեթրին Էն Փորթերի ուշադրությունը։ Նա Յուդորայի համար դարձել է ուսուցիչ և նախաբան է գրել նրա «Կանաչ վարագույր» պատմվածքների առաջին ժողովածուի համար (անգլ.՝ A Curtain of Green, 1941), որը նրան մեծ հաջողություն է բերել, և նա կարողացել է ճանապարհորդել դեպի Ֆրանսիա, Անգլիա, Իռլանդիա և Գերմանիա[26]։ Արտերկրում գտնվելիս նա որոշ ժամանակ եղել է Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների ռեզիդենտ դասախոս` դառնալով առաջին կանանցից մեկը, ում թույլատրվել է այցելել Պիտերհաուս քոլեջ[27]։ 1960 թվականին նա վերադարձել է տուն, որպեսզի հոգ տանի իր տարեց մորը և երկու եղբայրներին[28]։
«Լավատեսի դուստրը» վեպի համար (անգլ.՝ The Optimist's Daughter, 1972) Ուելտին արժանացել Է Պուլիցերյան մրցանակի[26][29]։ Ուելտիի այլ հայտնի վեպերից են «Նշանադրումը Դելտայում» (անգլ.՝ Delta Wedding, 1946) և «Պարտված մարտեր» (անգլ.՝ Losing Battles, 1971):
Նա դասախոսություններ է կարդացել Հարվարդի համալսարանում և, ի վերջո, իր ելույթները ադապտացրել է «Մի գրողի սկիզբը» խորագրով եռամաս հուշագրություններում[25][30]։ 1970-ականների ընթացքում Ուելտին երկար նամակագրություն է վարել գրող Ռոսս Մակդոնալդի հետ, որը հայտնի է մասնավոր դետեկտիվ Լյու Արչերի մասին վեպերի շարքերով, որոնք հեղինակին համաշխարհային ճանաչում են բերել[31]։
1986 թվականին արժանացել է ԱՄՆ-ի արվեստի ազգային մեդալի։
Յուդորա Ուելտին շարունակել է ապրել Ջեքսոնի իր ընտանեկան տանը մինչև իր բնական մահը` 2001 թվականի հուլիսի 23-ը[32]։ Նա թաղված է Ջեքսոնի Գրինվուդ գերեզմանատանը։
Ուելտիի ստեղծագործության մասին հիացական էսսեով է հանդես եկել գրող Գայ Դավենպորտը[33]։ Նա մեծ ազդեցություն է թողել Միսիսիպիի երիտասարդ այնպիսի գրողների վրա, ինչպիսիք են Ռիչարդ Ֆորդը[34][35], Էլեն Գիլքրիստը[36] և Էլիզաբեթ Սփենսերը[37]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.