ֆինն բիզնեսմեն և քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Յուհա Պետրի Սիպիլյա (ֆիններեն՝ Juha Petri Sipilä, ապրիլի 25, 1961[1][2], Veteli, Կենտրոնական Օստրոբոտնիա, Ֆինլանդիա[3][1]), Ֆինլանդիայի քաղաքական գործիչ, Ֆինլանդիայի կենտրոնի կուսակցության նախագահ (2012-2019), գործարար, Ֆինլանդիայի վարչապետ (2015-2019):
Յուհա Սիպիլյա ֆիններեն՝ Juha Sipilä | |
Կուսակցություն՝ | Ֆիննական կենտրոն |
---|---|
Կրթություն՝ | Օուլուի համալսարան |
Գիտական աստիճան՝ | Master of Science in Engineering? (1986) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, գործարար և ճարտարագետ |
Դավանանք | Laestadianism? |
Ծննդյան օր | ապրիլի 25, 1961[1][2] (63 տարեկան) |
Ծննդավայր | Veteli, Կենտրոնական Օստրոբոտնիա, Ֆինլանդիա[3][1] |
Քաղաքացիություն | Ֆինլանդիա |
Ի ծնե անուն | ֆիններեն՝ Juha Petri Sipilä |
Կայք՝ | juhasi.fi |
Պարգևներ | |
Ծնվել է 1961 թվականի ապրիլի 25-ին Ֆինլանդիայում։ 1980-1986 թվականներին սովորել է Օուլուի համալսարանում, որտեղ ստացել է ինժեների դիպլոմ։ 1998 թվականին սկսել է իր սեփական բիզնեսը Fortel Invest Oy-ում, սակայն ավելի ուշ վաճառել է այն։
2011 թվականին Օուլուի ընտրատարածքով ընտրվել է Ֆինլանդիայի խորհրդարան (ստացել է 543 ձայն)։
2012 թվականի ապրիլին հայտարարեց Ռովանիեմիում կայացած համագումարում իր թեկնածությունը առաջադրելու Ֆինլանդիայի կենտրոն կուսակցության նախագահի պաշտոնում[8]։ Վերջին՝ 2012 թվականի հունիսի 8-ից 9-ը[9] կուսակցական համաժողովը քվեարկության երկրորդ փուլում ստացել է 1251 ձայն և, առաջ անցնելով Տուոմո Պուումալից (որը հավաքել է 872 ձայն), ընտրվել է կուսակցության նոր առաջնորդ[10]։ Նրա կուսակցությունը հաղթել է 2015 թվականի խորհրդարանական ընտրություններում, որից հետո նա գլխավորել Է Ֆինլանդիայի կառավարությունը (այսպես կոչված Սիպիլի կաբինետը)։
2019 թվականի ապրիլի 16-ին հայտարարել Է «Կենտրոն» կուսակցության նախագահի պաշտոնից հեռանալու մասին[11]։
2019 թվականի հունիսի 6-ին Ֆինլանդիայի նախագահն ընդունել է Սիպիլի կառավարության հրաժարականը և հաստատել կառավարության նոր կազմը՝ Անտի Ռինեի գլխավորությամբ[12]։
Ամուսնացած է։ Ունի հինգ երեխա, չորս թոռ[13]։
Սիպիլյան իրեն նկարագրում է որպես «չափավոր պահպանողական», «քրիստոնեական աշխարհայացք» ունեցող մարդ։ Նա Rauhan sana լյութերական կրոնական համայնքի անդամ է, որը մոտ է Հին ստադիական շարժմանը։ Տառապում է թոքային թրոմբոզից[15]։ Բազմիցս անձամբ ղեկավարել է ինքնաթիռը գործուղումների ընթացքում, որոնք իրականացվել են նաև անձնական հաշվին[16]։
Չնայած նրան, որ 2015 թվականի սեպտեմբերին քաղաքական գործիչն ինքն է առաջարկել իր դատարկ տունը տրամադրել Քեմփելում՝ փախստականներին տեղավորելու համար[17][18], 2016 թվականի մարտի 21-ին տունը վաճառվել է 570 հազար եվրոյով[19]։ Ինքը՝ Սիպիլյան, իր ընտանիքի հետ ներկայումս ապրում է այսպես կոչված Սիպուում գտնվող Մեծ Հելսինկիում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.