Յուղաներկեր
From Wikipedia, the free encyclopedia
Յուղաներկեր (անգլ.՝ oil pain), անօրգանական գունանյութերի (պիգմենտների) և լցոնների կախույթները օլիֆներում։
Հաճախ օգտագործվող գունանյութերն են՝ տիտանի (IV) օքսիդը, օքրան, երկաթի սուսրը, քրոմի (III) օքսիդը, կապարի քրոմաներկը և այլն։ Լցոնները (տալկ, կաոլին, փայլար) ավելացվում են յուղաներկերին որոշակի մածուցիկություն հաղորդելու և գունանյութերի ծախսը փոքրացնելու նպատակով։ Յուղաներկերին խառնում են նաև մակերևութային ակտիվ նյութեր, որոնք հեշտացնում են կախույթի առաջացումը, և սիկատիվներ, որոնք յուղաներկերի չորացման արագացուցիչներ են (կոբալտի, մանգանի, կապարի օլիֆում լուծվող աղեր)։ Յուղաներկի չորացման արագությունը կախված է նրա տեսակից և չորացման պայմաններից։ Սենյակային պայմաններում չորացնելիս յուղաներկի շերտը քիչ ջրակայուն է, 250-300 °C-ում չորացրածը կայուն է անգամ ալկալիների նոսր լուծույթների նկատմամբ։
Արտադրվում են հեղուկ և մածուկային յուղաներկեր։ Կիրառվում են պատերը, տանիքները, փայտը և այլն ներկելու համար։