From Wikipedia, the free encyclopedia
Յուջին Գլադսթոն Օ'Նիլ (անգլ.՝ Eugene Gladstone O'Neill հոկտեմբերի 16, 1888[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] - նոյեմբերի 27, 1953[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ[4][5]), ամերիկացի դրամատուրգ, գրականության Նոբելյան մրցանակի 1936 թվականի դափնեկիր, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր (1920, 1922, 1928, 1957 (հետմահու))։
Յուջին Օ'Նիլ անգլ.՝ Eugene Gladstone O'Neill | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1888[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] |
Վախճանվել է | նոյեմբերի 27, 1953[1][2][3][…] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Բոստոն, ԱՄՆ[4][5] |
Գերեզման | Ֆոռեսթ Հիլլ գերեզմանատուն[5] |
Մասնագիտություն | դրամատուրգ, սցենարիստ և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Փրինսթոնի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | All God's Chillun Got Wings? և Mourning Becomes Electra? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Պարգևներ | |
Ամուսին | Agnes Boulton? և Carlotta Monterey? |
Զավակներ | Ունա Օ'Նիլ և Յուջին Օ'Նիլ |
Ներշնչվել է
| |
Կայք | eoneill.com |
Eugene O'Neill Վիքիպահեստում |
Ծնվել է Նյու Յորքում, Բրոդվեյի հյուրանոցներից մեկի համարում, Էլլա (Քվինլան) Օ'Նիլի և ամերիկյան հայտնի դերասան, իռլանդացի վերաբնակիչ Ջեյմս Օ'Նիլի ընտանիքում։ Սովորել է Նյու Յորքի կաթոլիկ գիշերօթիկ դպրոցում, ապա Նյու Լոնդոնի դպրոցում, որտեղ սիրել է գրականություն ընթերցել։
1902 թվականին ընդունվել է Կոնեկտիկուտի բողոքականների և կաթոլիկների համար նախատեսված գիշերօթիկ դպրոց։ 1906 թվականին ընդունվել է Փրինսթոնի համալսարան, սակայն մեկ տարի անց անհայտ պատճառով թողել է ուսումը։
1909 թվականին հոր կամքին հակառակ ամուսնացել է և ոսկեխույզների հետ մեկնել Հոնդուրաս, իսկ հետո՝ Անգլիա և Արգենտինա, որտեղ թափառաշրջիկ է դարձել, մուրացկանություն արել և չարաշահել ալկոհոլը՝ տառապելով դեպրեսիայով։ Ավելի ուշ աշխատանքի է ընդունվել նավագնացական ընկերությունում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.