Յուջին (Օրեգոն)
From Wikipedia, the free encyclopedia
Յուջին[2] (անգլ.՝ Eugene), քաղաք ամերիկյան Օրեգոն նահանգում. Լեյն շրջանի վարչական կենտրոնը և մեծությամբ երկրորդ բնակավայրը։ 2010 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով նրա բնակչության թվաքանակը եղել է 156 185, իսկ շուրջը ձևավորված ագլոմերացիայինը՝ 351 715[3][4]: 2017 թվականի տվյալներով բուն քաղաքում ապրում էր 168 916 մարդ[5]։ Ընկած է Ուիլամաթ գետի ափին, Մաքենզի գետից հարավ[6]; Մերձակա խոշոր բնակավայրը Պորտլենդ քաղաքն է։
Բնակավայր | ||
---|---|---|
Յուջին | ||
անգլ.՝ Eugene | ||
Երկիր | ԱՄՆ | |
Հիմնադրված է | 1846 թ. | |
Մակերես | 114,33245 կմ², 113,300207 կմ² | |
ԲԾՄ | 131,1±0,1 մետր, 430±1 ֆուտ | |
Բնակչություն | ▲176 654 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Ժամային գոտի | UTC-8 և PDT? | |
Հեռախոսային կոդ | 541 և 458 | |
Փոստային դասիչ | 97401–97405, 97408, 97440, 97401 և 97405 | |
Պաշտոնական կայք | eugene-or.gov(անգլ.) | |
| ||
Յուջինի կարգախոսն է՝ «A Great City for the Arts and Outdoors» («Արվեստների ու կազդուրման մեծ քաղաք»)։ Հաճախ, կանաչ տարածքների առատությունը նկատի առնելով, պատկերավոր կերպով անվանում են «Զմրուխտե քաղաք» (անգլերեն՝ Emerald City):
Այս քաղաքում է տրվել միջազգային հանրահայտ կորպորացիաներից մեկի՝ «Նայք»-ի գործունեության մեկնարկը[7]։
Յուջինում գտնվող համբավավոր ուսումնական հաստատություններից են Օրեգոնի համալսարանը (University of Oregon), Հյուսիսարևմտյան քրիստոնեական համալսարանը (Northwest Christian University), Լեյնի համայնքային քոլեջը (Lane Community College)[8][9][10], Աստվածաշնչյան քոլեջը...
Նախատեսված է Յուջինում անցկացնել թեթև աթլետիկայի 2022 թվականի աշխարհի առաջնությունը[11]։