From Wikipedia, the free encyclopedia
Յուտո Նագատոմո (ճապ.`長友 佑都, սեպտեմբերի 12, 1986[1][2][3], Saijō, Էհիմե (պրեֆեկտուրա), Ճապոնիա), ճապոնացի պաշտպան, որը հանդես է գալիս Միլանի Ինտերում և Ճապոնիայի ազգային հավաքականում։ Հաղթել է Ասիայի գավաթը 2011 թվականին։
Յուտո Նագատոմո ճապ.՝ 長友 佑都 | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Յուտո Նագատոմո | ||
Ազգությունը | ճապոնացի | ||
Քաղաքացիությունը | Ճապոնիա | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 12, 1986 (38 տարեկան) | ||
Ծննդավայր | Սայձյո, Ճապոնիա | ||
Հասակ | 170 սմ | ||
Քաշ | 72 կիլոգրամ | ||
Դիրք | Պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ինտեր | ||
Համար | 55 | ||
Պատանեկան կարիերա | |||
2002-2004 2005-2007 |
Խիգաշի Ֆուկուոկա Ունիվերսիտետ Մեյձի | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2007-2010 2010-2011 2011- |
Տոկիո Չեզենա Ինտեր |
72(5) 16(0) 114(10) | |
Ազգային հավաքական | |||
2007-2008 2008- |
Ճապոնիայի ՖԱՀ (Մ23) Ճապոնիայի ՖԱՀ |
6(1) 76(3) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Տոկիո
Նագատոմոն իր կարիերան սկսել է Տոկիո ֆուտբոլային ակումբում, որի կազմում անցկացրել է 3.5 մրցաշրջան։ Նագատոմոն Տոկիոյի կազմում խաղացել է մինչև 2010 թվականը, և անցկացրել է 72 հանդիպում Ճապոնիայի առաջնության շրջանակներում։
Չեզենա
2010 թվականի հուլիսին Նագատոմոն վարձավճարով տեղափոխվել է իտալական Չեզենա[4]։ Իսկ 2011 թվականի հունվարի 28-ին Չեզենան ամբողջովին գնել է ֆուտբոլիստի տրանսֆերը` 1.7 միլիոն եվրոյով։ Թիմի կազմում ֆուտբոլիստը անցկացրել է 16 հանդիպում։
Ինտեր
2011 թվականի հունվարի 31-ին նա տեղափոխվել է միլանյան Ինտեր[5] և ստացել է 55 համարը։ Փետրվարի 6-ին նա իր դեբյուտն է նշել մրցելով Ռոմայի[6] դեմ և փոխարինման է դուրս եկել 75-րդ րոպեին՝ Վեսլի Սնեյդերի փոխարեն։ Մարտի 6-ին նա իր առաջին գոլն է խփել միլանայան ակումբի կազմում՝ Ջենովայի[7] դեմ խաղում։
Նագատոմոն իր դեբյուտն ազգային հավաքականի կազմում նշել է 2008 թվականի մայիսի 24-ին մրցելով Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականի դեմ։ Նագատոմոն մասնակացել է 2010 թվականի աշխարհի առաջնությանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.