Յուրի Անտոնյան - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Յուրի Անտոնյան.

Յուրի Անտոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յուրի Գրիգորիի Անտոնյան
16 նոյեմբերի, 1963 - 28 ապրիլի, 1994
Ծննդավայր
Աստղաշեն, Ասկերանի շրջան
Մահվան վայր
Ղարբանդ
Պաշտոնհրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ՊարգևներOrden2 2.jpg

Յուրի Անտոնյան (16 նոյեմբերի, 1963, Աստղաշեն, Ասկերանի շրջան - 28 ապրիլի, 1994, Ղարբանդ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն

Յուրի Անտոնյանը ծնվել է 1963 թ. նոյեմբերի 16-ին Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում։ Ավարտելով ութամյա դպրոցը՝ 1981 թ. ընդունվել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումի անասնաբուժական բաժինը։ 1982-84 թթ. ծառայել է Խորհրդային բանակի շարքերում։ Զորացրվելուց հետո շարունակել է ուսումը։ 1989 թ. զինվորագրվել է Դաշբուլաղի կամավորական ջոկատին, 1992 թ.՝ Արցախի Պաշտպանության բանակին, եղել է հրամանատար։ Մասնակցել է Կարագյավի, Հովսեփավանի, Խոջալուի, Նախիջևանիկի, Ղարբանդի, Աղդամի և այլ մարտերի։ Զոհվել է 1994 թ. ապրիլի 28-ին Ղարբանդում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Շուշիի ազատագրման համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի 2 երեխա։ Հանգչում է հայրենի գյուղի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Յուրի Անտոնյան
Listen to this article