Յուրի Ժիրկով
ռուս ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Յուրի Վալենտինի Ժիրկով (ռուս.՝ Ю́рий Валенти́нович Жирко́в, օգոստոսի 20, 1983(1983-08-20)[2][3][4], Տամբով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Յուրի Վալենտինի Ժիրկով | ||
Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 20, 1983 (40 տարեկան) | ||
Ծննդավայր | Տամբով, Ռուսաստան | ||
Հասակ | 180 սմ | ||
Քաշ | 76 կիլոգրամ | ||
Դիրք | Պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Դինամո (Մոսկվա) | ||
Համար | 18 | ||
Պատանեկան կարիերա | |||
1997—2001 | Սպարտակ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2001-2003 2004-2009 2009-2011 2011-2013 2013- |
Սպարտակ ԲԿՄԱ Չելսի Անժի Դինամո (Մոսկվա) |
72 (26) 139 (15) 29 (0) 46 (3) 54 (3) | |
Ազգային հավաքական | |||
2004-2005 2005 — |
Ռուսաստան (մինչև 20) Ռուսաստան |
6 (2) 67 (1)[1] | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ներկայումս խաղում է Մոսկվայի «Դինամո»-ի կազմում։ Մինչ այդ խաղացել է Տամբովի «Սպարտակ», Մոսկվայի ԲԿՄԱ, Լոնդոնի «Չելսի» և Մախաչկալայի «Անժի»։ Ռուսաստանի հավաքականի խաղացողներից է։
Ռուսաստանի երկակի չեմպիոն է, Ռուսաստանի գավաթի քառակի մրցանակակիր, ՈՒԵՖԱ-ի գավաթակիր, Եվրոպայի 2008 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր, Անգլիայի չեմպիոն։ 2008 թվականի հոկտեմբերին Ժիրկովը ներկայացվել է «Ոսկե գնդակի».[5]: Նույն թվականի դեկտեմբերին Ժիրկովը ճանաչվել է Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստ ՌՖՄ-ի[6], «Ֆուտբոլ» ամսագրի, «Սովետական սպորտ» թերթի[7], ինչպես նաև «Ռուսաստանի ֆուտբոլ» հեռուստահաղորդման կողմից[8]։ Սովորաբար խաղում է ձախ կիսապաշտպանի դիրքում, սակայն Եվրո-2008-ի ժամանակ հանդես է եկել պաշտպանի դիրքում՝ միաժամանակ մասնակցելով նաև հարձակումներին։