Յուրի Լյուբիմով
թատրոնի ռուս խորհրդային դերասան, ռեժիսոր և մանկավարժ (1917-2014) / From Wikipedia, the free encyclopedia
Յուրի Պետրովիչ Լյուբիմով (սեպտեմբերի 17 (30), 1917[1], Յարոսլավլ, Ռուսական հանրապետություն[2][3][3] - հոկտեմբերի 5, 2014(2014-10-05)[1][4][5][…], Մոսկվա, Ռուսաստան[3]), ռուս և խորհրդային նշանավոր ռեժիսոր, դերասան, Տագանկայի թատրոնի հիմնադիր։ Ռուսական թատերական արվեստի բարեփոխիչ[7]։
Յուրի Լյուբիմով Юрий Любимов | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 17 (30), 1917[1] |
Ծննդավայր | Յարոսլավլ, Ռուսական հանրապետություն[2][3][3] |
Մահացել է | հոկտեմբերի 5, 2014(2014-10-05)[1][4][5][…] (97 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան[3] |
Գերեզման | Դոնսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսաստան, ԽՍՀՄ, Իսրայել, ԽՍՀՄ և Հունգարիա |
Կրթություն | Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ (1939) |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան, թատերական ռեժիսոր, դերասան, ռեժիսոր, օպերային ռեժիսոր և թատերական ուսուցիչ |
Աշխատավայր | ԽՍՀՄ ՆԳԺԿ երգի ու պարի համույթ, Վախթանգովի թատրոն, Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ և Տագանկայի թատրոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | lyubimov.info |
Yuri Lyubimov Վիքիպահեստում |
Առաջին դերը թատրոնում խաղացել է 18 տարեկանում։ Ներկա է եղել Մեյերխոլդի, Ստանիսլավսկու բեմադրություններին, խաղացել է Վախթանգովի "Արքայազն Տուրանդոտ"-ում։ Մասնակցել է սովետա-ֆիննական և Հայրենական մեծ պատերազմներին, ղեկավարությունը նկատել է նրա կատարողական ձիրքը և ներգրավել ՆԳԺԿ-ի երգի-պարի համույթում, որտեղ Լյուբիմովը մոտիկից շփվել է մտավորականության սերուցքի (Նիկոլայ Էրդման, Դմիտրի Շոստակովիչ, Ռուբեն Սիմոնով և ուրիշներ) հետ, ձևավորել սեփական գեղագիտական աշխարհընկալումը։ Գլխավոր դերերով հանդես է եկել Վախթանգովի թատրոնի բեմադրություններում, եղել է ճանաչված կինոդերասան։ 1964 թվականին Մոսկվայում հիմնել է Տագանկայի թատրոնը, որտեղ ձևավորել է դերասանական փայլուն կազմ և ներկայացրել բեմադրական սեփական մեթոդը, հանդես եկել նորարարական ներկայացումներով ("Բարի մարդը Սեզուանից", "Տաս օր, որ ցնցեցին աշխարհը", "Համլետ", "Վարպետն ու Մարգարիտան" և այլն)։ Նրա ներկայացումները բազմիցս արգելվել են, 1984 թվականին զրկվել է ԽՍՀՄ քաղաքացիությունից, օպերային և թատերական բեմադրություններով ներկայացել աշխարհի լավագույն բեմերում։ Չնայած բազմաթիվ խոչընդոտներին՝ Լյուբիմովի թատրոնը դարձել է ռուսական և համաշխարհային արվեստի խոշոր երևույթ, իսկ ինքը՝ թատրոնի նահապետը շարունակել է ստեղծագործել մինչ իր կյանքի ավարտը՝ բարձր գնահատանքի արժանանալով թե' հանդիսատեսի, և թե' քննադատների կողմից։