հայ հրապարակախոս From Wikipedia, the free encyclopedia
Յուրի Իսրայելի Մկրտումյան (հունվարի 1, 1939, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 14, 2005, Երևան, Հայաստան), հայ անվանի ազգագրագետ, դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան։
Յուրի Մկրտումյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1939 |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 14, 2005 (66 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ |
Մասնագիտություն | հրապարակախոս |
Աշխատավայր | Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Երևանի պետական համալսարան և ՀՀ ԱԳՆ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Անդամություն | ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե |
1957 թվականին ոսկե մեդալով ավարտել է Թբիլիսիի 56-րդ միջնակարգ դպրոցը, 1957-1962 թվականներին սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը՝ պատմաբան-ազգագրագետի որակավորմամբ[1][2]։
1962-1963 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտում որպես ավագ լաբորանտ, 1963-1971 թվականներին եղել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 1971-1989 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի ավագ դասախոս, ապա դոցենտ, 1989-1994 թվականներին՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի հիմնադիր վարիչ, 1997-2005 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, 1997-2004 թվականներին՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ։
Վախճանվել է 2005 թվականի նոյեմբերի 12-ին Երևանում, երկարատև և ծանր հիվանդությունից հետո։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.