Յուրյուքներ (թուրքերեն՝ Yörükler), թյուրքական էթնիկ խումբ, որը հիմնականում բնակվում է ժամանակակից Թուրքիայի հարավային և հարավարևմտյան հատվածներում։ Վարում են քոչվոր կյանք։ Հիմնականում զբաղվում են ոչխարաբուծությամբ և անասնապահությամբ։ Մասնագիտական ավելի նեղ գրականության մեջ յուրյուքները մտնում են օղուզական խմբի թյուրքական ենթամբի մեջ։ Յուրյուքները թյուրքալեզու մյուս ազգերի հետ միասին գաղթել են Փոքր Ասիա։ Յուրյուքները վերջնականորեն իսլամ են ընդունել Պարսկաստանում։ Ներկայումս Թուրքիայի տարածքում բնակվող յուրյուքների թիվը դժվար է ասել, քանի որ էթնոսը ձուլվում է թուրքերի հետ։ Յուրյուքները պատմականորեն բաժանվել են մի քանի ցեղերի՝

  • Աք Սիղիրլի (Aksigirli[1]),
  • Ալի Էֆենդի (Ali-Efendi),
  • Բահշիշ (Bahsıs),
  • Չաքալլար (Cakallar),
  • Չոշլու (Coşlu),
  • Քեքլի (Qekli),
  • Գաչար (Gacar),
  • Գյուզելբեյլի (Güzelbeyli),
  • Հորզում (Horzum),
  • Քարա Էվլի (Karaevli),
  • Քարա Խաչիլի (Karahacılı),
  • Քարաքոյունլու (Karakoyunlu),
  • Քարաքայալի (Karakayalı),
  • Քարալար (Karalar),
  • Քարաքեչիլի (Karakeçili),
  • Մանավլի (Manavlı),
  • Մելեմենչի (Melemenci),
  • Սանաղալը (San-Agalı),
  • Սանխաչիլի (Sanhacılı),
  • Սարըքեչիլի (Sarıkeçili),
  • Թեքելի (Tekeli) և
  • Յենի Օսմանլը (Yeni-Osmanlı[2]):
Արագ փաստեր Յուրյուքներ, Ընդհանուր քանակ ...
Յուրյուքներ
Thumb
Ընդհանուր քանակ

1 000 000 մարդ

Բնակեցում
{{{2}}} Թուրքիա
Լեզու(ներ)
թուրքերեն
Հավատք(ներ)
Սուննի իսլամ
Փակել

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.