From Wikipedia, the free encyclopedia
Արտահերթ գագաթնաժողով, որտեղ հանդիպել են ՆԱՏՕ-ի պետությունների ղեկավարները և կառավարությունների ղեկավարները, տեղի է ունեցել Բրյուսելում (Բելգիա) 2022 թվականի մարտի 24-ին[1]։ Հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականին ռուսական զորքերի Ուկրաինա ներխուժման պատճառով։
Նույն օրը կայացել են «Մեծ յոթնյակի» առաջնորդների հանդիպումները[2][3]։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մասնակցել է տեսակոնֆերանսի ձևաչափով և ելույթ ունեցել գագաթնաժողովում[4][5][6]։ Զելենսկին ՆԱՏՕ-ի երկրներին խնդրել է Ուկրաինային ռազմական տեխնիկա տրամադրել, այդ թվում՝ մարտական ինքնաթիռներ, տանկեր և զրահատեխնիկա[4]։ Նա նաև ՆԱՏՕ-ին կոչ է արել ոչ թռիչքային գոտի սահմանել Ուկրանիայի վրա օդային ու հրթիռային հարվածները կանխելու համար[4]։ Գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի որոշ պետություններ պարտավորվել են ավելացնել ռազմական ծախսերը[7]։
Գագաթնաժողովում ղեկավարները նաև պայմանավորվել են գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի լիազորությունների ժամկետը ևս մեկ տարով երկարացնել մինչև 2023 թվականի սեպտեմբեր[8]։
Գագաթնաժողովից հետո ղեկավարները համատեղ հայտարարություն են հրապարակել, որում դատապարտել են խաղաղ բնակիչների վրա Ռուսաստանի հարձակումները և կոչ են արել Ռուսաստանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում, ինչպես սահմանվել էր մեկ շաբաթ առաջ Միջազգային դատարանի կողմից[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.