Նագասակի
From Wikipedia, the free encyclopedia
Նագասակի (ճապոներեն՝ 長崎 ( արտասանություն)), կենտրոնական նավահանգստային քաղաք Ճապոնիայում, գտնվում է Կյուսյու կղզու արևմուտքում, Նագասակիի ծոցում։ Քաղաքի մակերեսը 406.40 կմ² է, բնակչությունը՝ 441 810 մարդ, խտություն 1087,13 մարդ/կմ²։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նագասակի (այլ կիրառումներ)
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Նագասակի | |||||
ճապոներեն՝ 長崎市 | |||||
| |||||
Երկիր | Ճապոնիա | ||||
Հիմնադրված է | 1579 թ. թ. | ||||
Մակերես | 406,40 կմ² | ||||
Բնակչություն | 441․810 մարդ | ||||
Խտություն | 1087,13 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+9 | ||||
Հեռախոսային կոդ | 958 | ||||
Փոստային ինդեքս | 850-8685 | ||||
Փոստային դասիչ | 850-0002–852-8154[1] | ||||
Պաշտոնական կայք | www1.city.nagasaki.nagasaki.jp | ||||
| |||||
Քաղաքում տեղակայված են ռազմածովային զինանոցը, համալսարանը, Առևտրի և արդյունաբերության և Արվեստի թանգարանները։ Տեսարժան վայրերն են՝ Օուրա եկեղեցին, Սուվայի սանտոյական դամբարանը (16-րդ դար), Սոֆուկուձի բուդդայական տաճարային համալիրը, Կոֆկուձին, Մեգանեբասի կամուրջը (բոլորը՝ 18-րդ դար)։
Համաշխարհային երկրորդ աշխարհամարտի ժամանակ Ամերիկյան ատոմային ռմբակոծությունների արդյունքում Հորսիմայում և Նագասակիում, Նագասակին դարձավ երկրորդ և, ըստ ամսաթվի, վերջին քաղաքը, որն անցավ միջուկային հարձակման միջով (օգոստոսի 9,1945,ժամը 11.02 առավոտյան, ըստ Ճապոնիայի տեղական ժամի)[2]։
2017թ.-ին քաղաքն ուներ 425,723 բնակչություն և բնակչության խտությունը 1,000 մարդ/կմ²։ Ամբողջական տարածքը՝ 406.35 կմ²[3]։