From Wikipedia, the free encyclopedia
Նադեժդա Կոնստանտինովնա Կրուպսկայա (Ուլյանովա) (ռուս.՝ Надежда Константиновна Крупская, փետրվարի 14 (26), 1869[1][2], Սանկտ Պետերբուրգ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[3] - փետրվարի 27, 1939[3][4][5][…], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]), ռուս բոլշևիկ հեղափոխական, խորհրդային կուսակցական գործիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր (1936), ԽՍՀՄ ԳԱ պատվավոր անդամ (1931)։ Կոմունիստական կուսակցության անդամ (1898 թվականից), Վլադիմիր Իլյիչ Լենինի կինը։
Նադեժդա Կոնստանտինովնա Կրուպսկայա | |
Надежда Константиновна Крупская | |
ՌԽՖՍՀ լուսժողկոմի տեղակալ | |
Ստանձնեց պաշտոնը՝ | 1929 |
---|---|
Լքեց պաշտոնը՝ | Փետրվարի 27, 1939 |
Կուսակցություն՝ | Բոլշևիկյան կուսակցություն(1903–1912) Կոմունիստական կուսակցություն(1912–1939) |
Ծննդյան օր՝ | փետրվարի 14 (26), 1869[1][2] |
Ծննդավայր՝ | Սանկտ Պետերբուրգ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[3] |
Վախճանի օր՝ | փետրվարի 27, 1939[3][4][5][…] (70 տարեկան) |
Վախճանի վայրը՝ | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3] |
Ամուսին ՝ | Վլադիմիր Լենին |
Հայր՝ | Կոնստանտին Իգնատևիչ Կրուպսկի |
Մայր՝ | Ելիզավետա Վասիլևնա Տիստրովա |
Պարգևներ՝ | |
1890 թվականից մասնակցել է կոմունիստական շարժմանը։ 1895 թվականին մասնակցել է Պետերբուրգի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության» ստեղծմանը և աշխատանքներին։ 1896 թվականին ձերբակալվել է, իսկ 1898 թվականին երեք տարով աքսորվել Ենիսեյի նահանգի Շուշենսկոյե գյուղը, որտեղ աքսորված էր նաև Լենինը։ Այստեղ նրանք ամուսնացել են։ Աքսորի ժամկետը լրանալուց հետո (1901) Կրուպսկայան մեկնել է Մյունխեն՝ Լենինի մոտ։ Աշխատել է որպես քարտուղար «Իսկրա», 1904 թվականի դեկտեմբերից՝ «Վպերյոդ» թերթերի խմբագրություններում, 1905 թվականի մայիսին ստանձնել է ՌՍԴԲԿ ԿԿ-ի արտասահմանյան բյուրոյի քարտուղարի պաշտոնը։ 1905 թվականին Լենինի հետ վերադարձել է Ռուսաստան։ 1907 թվականին ամուսինները նորից տարագրվել են։ Ժնևում Կրուպսկայան եղել է «Պրոլետարի» այնուհետև «Սոցիալդեմոկրատ» թերթերի քարտուղարը։ 1912 թվականից Կրակովում օգնել է Լենինին՝ կապ պահպանելու «Պրավդայի» և չորրորդ Պետական դումայի բոլշևիկյան ֆրակցիայի հետ։
Մասնակցել է բոլշևիկյան «Ռաբոտնիցա» ամսագրի հրատարակության կազմակերպմանը։ Եղել է ՌՍԴԲԿ երկրորդից չորրորդ համագումարների պատգամավոր, մինչև 1917 թվականը մասնակցել է կուսակցական կոնֆերանսներին և ժողովներին։ 1917 թվականի ապրիլի 3-ին (16-ին) Լենինի հետ վերադարձել է Ռուսաստան։ Ակտիվ մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխությանը։
Խորհրդային կարգերի հաստատումից հետո Կրուպսկայան եղել է ՌՍՖՍՀ լուսժողկոմատի կոլեգիայի անդամ, ԽՍՀՄ-ում քաղլուսավորության աշխատանքի առաջին կազմակերպիչներից, մասնակցել է կրթության վերաբերյալ խորհրդային առաջին դեկրետների նախապատրաստմանը։ 1918 թվականին ընտրվել է Հասարակական գիտությունների սոցիալիստական ակադեմիայի անդամ։ 1920 թվականի նոյեմբերից եղել է լուսժողկոմատին կից գլխքաղլուսի նախագահ, 1929 թվականից՝ ՌԽՖՍՀ լուսժողկոմի տեղակալ։
Խմբագրել է «Նարոդնոյե պրոսվեշչենիե», «Նարոդնի ուչիտել», «Կրասնի բիբլիոտեկար» և այլ ամսագրեր։ Լենինի և կուսակցության, ժող. կրթության հարցերի ու կոմունիստական դաստիարակության մասին աշխատությունների հեղինակ է։ Պարգևատրվել է Լենինի, աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Մահացել է 1939 թվականին։ Աճյունն ամփոփված է Կրեմլի պատի մեջ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.