Նահանգ - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Նահանգ.

Նահանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նահանգ, համեմատաբար մեծ վարչատարածքային միավոր, որը կարող է ներառել ավելի փոքր միավորներ՝ մարզեր, գավառներ և շրջաններ։ Որոշ երկրներում նահանգն է ընտրում իր ներկայացուցիչներին երկրի օրենսդիր և ներկայացուցչական մարմիններում։ Այլ երկրներում նահանգը ունենում է զգալի ինքնավարություն։ Բրազիլիայում և Ռուսաստանում կան նաև երկրամասեր, որոնք իրենց մեջ են ներառում նահանգները։

Ժամանակակից պետություններ

Նահանգ կամ այս բառի թարգմանաբար օգտագործվող տարբերակներով են անվանվում հետևյալ երկրների վարչատարածքային միավորները։

Պետության անվանում Աշխարհամաս Նահանգի անվանում Բնօրինակ լեզվով Նահանգների ցուցակ
 
Ալժիր
Աֆրիկա վիլայա արաբ․՝ ولاية‎‎ Ալժիրի նահանգներ
 
ԱՄԷ
Ասիա էմիրություն արաբ․՝ إمارة‎‎ ԱՄԷ նահանգներ
 
ԱՄՆ
Ամերիկա ստեյթ անգլ.՝ state ԱՄՆ նահանգներ
 
Անգոլա
Աֆրիկա պրովինցիա պորտ.՝ província Անգոլայի նահանգներ
 
Ավստրալիա
Ավստրալիա և Օվկիանիա ստեյթ անգլ.՝ state Ավստրալիայի նահանգներ
 
Ավստրիա
Եվրոպա լանդ գերմ.՝ Land Ավստրիայի նահանգներ
 
Արգենտինա
Ամերիկա պրովինցիա իսպ.՝ provincia Արգենտինայի նահանգներ
 
Աֆղանստան
Ասիա վիլայաթ փուշթու՝ ولايت‎ Աֆղանստանի նահանգներ
 
Բանգլադեշ
Ասիա բիբհագ բենգալերեն՝ বিভাগ Բանգլադեշի նահանգներ
 
Բրազիլիա
Ամերիկա էստադո պորտ.՝ estado Բրազիլիայի նահանգներ
 
Գերմանիա
Եվրոպա լանդ գերմ.՝ Land Գերմանիայի նահանգներ
 
Եթովպիա
Աֆրիկա կիլիլ ամհարերեն՝ ኪሊሎ Եթովպիայի նահանգներ
 
Թունիս
Աֆրիկա վիլայա արաբ․՝ ولاية‎‎ Թունիսի նահանգներ
 
Թուրքմենստան
Ասիա վելայաթ թուրքմ.՝ welayat Թուրքմենստանի նահանգներ
 
Իսպանիա
Եվրոպա կոմունիդադ իսպ.՝ comunidad Իսպանիայի նահանգներ
 
Իրան
Ասիա օսթան պարսկերեն՝ استان Իրանի նահանգներ
 
Լիբիա
Աֆրիկա շաաբիյա արաբ․՝ شعبية‎‎ Լիբիայի նահանգներ
 
Կամերուն
Աֆրիկա դեպարտաման ֆր.՝ Département Կամերունի նահանգներ
 
Կանադա
Ամերիկա փրովինս անգլ.՝ province Կանադայի նահանգներ
 
Կոնգոյի Հանրապետություն
Աֆրիկա դեպարտաման ֆր.՝ Département Կոնգոյի նահանգներ
 
Կոտ դ'Իվուար
Աֆրիկա դեպարտաման ֆր.՝ Département Կոտ դ'Իվուարի նահանգներ
 
Հարավային Սուդան
Աֆրիկա ստեյթ անգլ.՝ state Հարավային Սուդանի նահանգներ
 
Հնդկաստան
Ասիա ստեյթ անգլ.՝ state Հնդկաստանի նահանգներ
 
Ճապոնիա
Ասիա շիչո ճապ.՝ 支庁 Ճապոնիայի նահանգներ
 
Մալայզիա
Ասիա նեգերի արաբ․՝ negeri‎‎ Մալայզիայի նահանգներ
 
Մավրիտանիա
Աֆրիկա վիլայա արաբ․՝ ولاية‎‎ Մավրիտանիայի նահանգներ
 
Մեքսիկա
Ամերիկա էստադո իսպ.՝ estado Մեքսիկայի նահանգներ
 
Մյանմա[1]
Ասիա փյինե բիրմ.՝ [pjìnɛ̀] Մյանմայի նահանգներ
 
Նիգերիա
Աֆրիկա իպինլե յորուբա՝ Ìpínlẹ̀ Նիգերիայի նահանգներ
 
Շվեդիա
Եվրոպա լանդսկապ շվեդերեն՝ landskap Շվեդիայի նահանգներ
 
Չադ
Աֆրիկա ռեգիոն ֆր.՝ région Չադի նահանգներ
 
Չինաստան
Ասիա շենգ չին.՝ Չինաստանի նահանգներ
 
Պակիստան
Ասիա սոբե ուրդու՝ صوبہ Պակիստանի նահանգներ
 
Սոմալի
Աֆրիկա գոբոլ սոմալ.՝ gobol Սոմալիի նահանգներ
 
Սուդան
Աֆրիկա վիլայա արաբ․՝ ولاية‎‎ Սուդանի նահանգներ
 
Վենեսուելա
Ամերիկա էստադո իսպ.՝ estado Վենեսուելայի նահանգներ
 
Տանզանիա
Աֆրիկա մկոա սվահիլի՝ mkoa Տանզանիայի նահանգներ
 
Տաջիկստան
Ասիա վիլոյաթ տաջ.՝ вилоят Տաջիկստանի նահանգներ
 
Ուզբեկստան
Ասիա վիլոյաթ անգլ.՝ viloyat Ուզբեկստանի նահանգներ
 
Օման
Ասիա վիլայա անգլ.՝ ولاية Օմանի նահանգներ

Պատմական երկրներ

Որոշ պատմական երկրներ նույնպես բաժանված են եղել նահանգների։ Դրանք են՝

Պետության անվանում Աշխարհամաս Նահանգի անվանում Բնօրինակ լեզվով Ցուցակ
 
Մեծ Հայք
Ասիա աշխարհ հայերեն՝ աշխարհ Մեծ Հայքի նահանգներ
 
Օմայյան խալիֆայություն
 
Աբբասյան խալիֆայություն
Եվրասիա և Աֆրիկա էմիրություն արաբ․՝ إمارة‎‎ Արաբական խալիֆայության նահանգներ
 
Իրան
Ասիա բեկլարբեկություն պարսկերեն՝ بگلربگی Սեֆյան Պարսկաստանի նահանգներ
 
Իրան
Ասիա խանություն պարսկերեն՝ خانات Պարսկաստանի նահանգներ
 
Ռուսական կայսրություն
Եվրասիա գուբերնիա ռուս.՝ губерния Ռուսական կայսրության նահանգներ
 
Օսմանյան կայսրություն
Եվրասիա վիլայեթ արաբ․՝ ولاية‎‎ Օսմանյան կայսրության նահանգներ

Դաշնային կարգավիճակով այլ միավորներ

Մի քանի պետությունների վարչական միավորներ չեն կոչվում նահանգներ, բայց դրանք ունեն դաշնային կարգավիճակ։ Դրանք են՝

Պետության անվանում Աշխարհամաս Նահանգի անվանում Բնօրինակ լեզվով Ցուցակ
 
Բելգիա
Եվրոպա գեվեստ հոլ.՝ gewest Բելգիայի մարզեր
 
Բոսնիա և Հերցեգովինա
Եվրոպա կանտոն բոս․՝ kantoni Բոսնիա և Հերցեգովինայի գավառներ
 
Իրաք
Ասիա մուհաֆազա արաբ․՝ محافظة‎‎ Իրաքի մարզեր
 
Կոմորյան Կղզիներ
Աֆրիկա կղզի արաբ․՝ جزيرة‎‎ Կոմորյան կղզիների կղզիներ
 
Ղազախստան[2]
Ասիա օբլըս ղազ.՝ Облыс Ղազախստանի մարզեր
 
Միկրոնեզիա
Ավստրալիա և Օվկիանիա ստեյթ անգլ.՝ state Միկրոնեզիայի շրջաններ
 
Նեպալ
Ասիա անչալ նեպալ.՝ अञ्चल Նեպալի մարզեր
 
Շվեյցարիա
Եվրոպա կանտոն գերմ.՝ Kanton Շվեյցարիայի գավառներ
 
Ռուսաստան[3]
Եվրասիա օբլաստ ռուս.՝ область Ռուսաստանի մարզեր
 
Սենթ Քիթս և Նևիս
Ամերիկա ստեյթ անգլ.՝ state Սենթ Քիթս և Նևիսի շրջաններ

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Մյանման ունի և՛ մարզեր, և՛ նահանգներ
  2. Ղազախստանի մարզերը իրականում նահանգներ են, սակայն հայերենում տարածված է «մարզ» անվանումը
  3. Ռուսաստանի մարզերը իրականում նահանգներ են, սակայն հայերենում տարածված է «մարզ» անվանումը
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Նահանգ
Listen to this article