շոտլանդացի գրող և բանաստեղծ (1897-1999) From Wikipedia, the free encyclopedia
Նաոմի Մեյ Մարգարետ Միթչիսոն (անգլ.՝ Naomi May Margaret Mitchison, նոյեմբերի 1, 1897[1][2][3][…], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 11, 1999[1][3][4][…], Carradale[7]), շոտլանդացի գրող, ֆենտեզիի և պատմական վեպի սիրահար միլիոնավոր ընթերցողներին հայտնի է «Հեշտ գնա», «Պարտվածները», «Հացահատիկի արքան և գարնան թագուհին» և մի շարք այլ ստեղծագործություններով։ Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր (1981)[8]։
Նաոմի Միթչիսոն | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 1, 1897[1][2][3][…] |
Ծննդավայր | Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | հունվարի 11, 1999[1][3][4][…] (101 տարեկան) |
Վախճանի վայր | Carradale |
Մասնագիտություն | բուժքույր, բանաստեղծուհի, գրող, գիտաֆանտաստիկ գրող և լեզվաբան |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Դրագոն սքուլ |
Ժանրեր | ֆենթեզի, պատմություն և մանկական գրականություն |
Գրական ուղղություններ | Շոտլանդական Վերածնունդ |
Կուսակցություն | Լեյբորիստական կուսակցություն |
Պարգևներ | |
Ամուսին | Dick Mitchison, Baron Mitchison?[5] |
Զավակներ | Murdoch Mitchison?[6][5], Sonja Lois Mitchison?[6], Valentine Harriet Isobel Dione Mitchison?[6][5], Denis Mitchison?[6][5], Avrion Mitchison?[6], Hon. [Nicholas] Avrion Mitchison?[5] և Geoffrey Mitchison?[5] |
Naomi Mitchison Վիքիպահեստում |
Ծնվել է Էդինբուրգում հայտնի հոգեբան Ջոն Հոլդեյնի և նրա կնոջ՝ Քեյթլին Թրոթերի ընտանիքում։ Եղբայրը հայտնի գիտնական և գրող Ջոն Հոլդեյն էր։ Սովորել է Օքսֆորդի տղաների արտոնյալ Dragon school դպրոցում, որտեղ եղել է միակ աղջիկը[9]։ Այնուհետև ընդունվել Է Օքսֆորդի համալսարան․ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է զինվորական հոսպիտալում որպես բուժքույր։ 1916 թվականին ամուսնացել է լորդ Ռիչարդ Մեթիսոնի հետ։ Նրանք ունեին հինգ երեխա՝ Դենիս (1919-2018), Մյորդոկ (1922-2011), Լոիս, Էվրիոն (1928) և Վալենտին[10][11]։ 1923 թվականին լույս է տեսել Միտչիսոնի առաջին վեպը՝ «Պարտվածները», որը պատմում է մ.թ. առաջին դարում կելտերի և հռոմեացիների դիմակայության մասին։ Դրան հաջորդել են «Հացահատիկի արքան և գարնան թագուհին» (1931)։ 1935 թվականին լույս է տեսել «Մեզ զգուշացրել են» վեպը, որը գրվել է ԽՍՀՄ և Ավստրիա ուղևորությունների տպավորության տակ, «Նահատակների արյունը» (1939) և այլն։ Լեդի Միթչիսոնը հայտնի էր նաև իր բարեգործական գործունեությամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Միթչիսոնը Շոտլանդիայում իր տան մի մասը տվել է ապաքինվողների հոսպիտալին։ 1947 թվականին լույս է տեսել Միտչիսոնի ամենահայտնի վեպը՝ «Ցուլերը», որը նվիրված էր 1745 թվականի յակոբական ապստամբությանը։ Բացի վեպերից, Միտչիսոնը գրել է մանկական գրքեր, բանաստեղծություններ, կենսագրություններ և այլն։ Հրատարակել է օրագրերի երկու հատոր՝ «Վիեննայի օրագրեր» (1934) և «Գրառումներ ամբոխի մեջ» (1985), ինչպես նաև ինքնակենսագրություն երեք մասով (1973-1979)։ Ընդհանուր առմամբ, նրա գրչին է պատկանում ավելի քան 70 գիրք. վերջինը՝ «Աղջիկը պետք է ապրի» պատմվածքների ժողովածուն, հրատարակվել է 1990 թվականին։
Խորհրդային Միության հանդեպ համակրելի վերաբերմունքի համար Նաոմի Միթչիսոնին ընդգրկել են այսպես կոչված «Օրվելի ցուցակում»։
Ուշադրություն։ Հոդվածը պարունակում է չթարգմանված բաժիններ կամ հատվածներ։ Ոչ հայերեն հատված(ներ)ը անհրաժեշտ է թարգմանել կամ հեռացնել, հակառակ դեպքում հոդվածը կամ տվյալ բաժինը ենթակա է ջնջման։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.